Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2002 թվականի N 591-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
| Ա. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
| Լ. Ասլանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող) |
| Ռ. Վարդազարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ |
| Կ. Սուջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ |
| Ա. Եգանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար |
| Ռ. Աբրահամյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատող |
| Շ. Միքայելյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ |
| Ս. Աղաջանյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ |
| Մ. Խաչատրյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ |
| Ա. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության տրանսպորտային ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ |
| Տ. Վարդանյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» օդանավակայանի ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ |
| Ռ. Գյուլնազարյան | - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական |
| Բ. Սարոյան | - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ) |
| Է. Վիրապյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ |
| Գ. Գևորգյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
| Կ. Սիմոնյան | - ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
N 591-Ա
Տիպ
Որոշում
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ (24.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1053
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2002
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2002
Հիմնական ակտ
14.10.2002, N 591-Ա
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր