ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2009 թվականի N 170-Ա
Կ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին 2009 թվականի մարտի 5-8-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Շվեյցարիայի Մենդրիսիոյի ճարտարապետության ակադեմիա այցելելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Կ. Գևորգյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|