118.0310.09.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
09.09.1998 թ. ք. Երևան |
N 310 |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման 3-րդ կետի հանձնարարականի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգը» (կցվում է):
2. Սահմանել, որ
ա) ապրանքաֆոնդային բորսայի ֆոնդային բաժնի գործունեությունը կարգավորվում է սույն կանոնակարգով,
բ) բորսայական գործունեություն իրականացնող անձանց սեփական կապիտալը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Սանդոյան |
«Հաստատված է» |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ______________________________________________
ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) անվանումը
(այսուհետև` բորսա) ՀՀ արժեթղթերի շուկայում բորսայական գործունեության կարգը և հիմնադրույթները:
2. Բորսան գործում է ՀՀ օրենսդրությամբ, բորսայի կանոնադրությամբ և բորսայի ներքին կանոններին համապատասխան:
3. Բորսայի ներքին կանոնները չեն կարող հակասել ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնակարգի դրույթներին:
4. ՀՀ օրենսդրությունը և սույն կանոնակարգի դրույթները չպահպանելու դեպքում, բորսան պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Բորսայի կողմից սահմանվող սույն կանոնակարգի II. բաժնում նշված կարգերը համարվում են սույն կանոնակարգի անբաժանելի մասը և վերջինիս հետ ներկայացվում են լիազորված մարմնին:
II. ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բորսայական գործունեությունը ծավալելու ընթացքում բորսան իրականացնում է հետևյալ գործառնությունները.
ա) սահմանում և հանրամատչելի է դարձնում (այդ թվում` հրապարակում) արժեթղթերի շուկայի մասնակցին (այսուհետև առևտրի մասնակից) սակարկություններին թույլատրելու կարգը,
բ) սահմանում և հանրամատչելի է դարձնում (այդ թվում` հրապարակում) բորսայում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգերը,
գ) սահմանում է գների մանիպուլյացիայի սահմանափակման կարգը,
դ) սահմանում և հրապարակում է բորսայի կողմից մատուցվող ծառայությունների, սակարկություններին թույլատրված արժեթղթերի ցուցակը,
ե) սահմանում է բորսայի ներքին կանոններում` սույն կանոնակարգին համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու արարողակարգը:
7. Առևտրի մասնակիցներին սակարկությունների թույլատրելու կարգում ներառվում են`
ա) առևտրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, որոնք նախատեսում են առևտրին մասնակցելու թույլատրման պայմանները,
բ) բորսայի ներքին կանոններին և սույն կանոնակարգին համապատասխան առևտրի այն մասնակցի (մարքեթ-մեյքեր) կանոնները (բորսայի կողմից մարքեթ-մեյքերին ներկայացվող պահանջները), որը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում ապահովել սակարկվող արժեթղթերի իրական արժեքի բացահայտումը և արժեթղթերի իրացվելիությունը,
գ) առևտրի մասնակիցների կողմից արժեթղթերով գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը,
դ) առևտրի մասնակիցների միջև ծագող տարաձայնությունների և վիճաբանությունների կարգավորման և դիտարկման ընթացակարգը,
ե) առևտրի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները` նրանց կողմից արժեթղթերով կատարվող գործարքների կնքման և կատարման վերաբերյալ տեղեկատվության պահպանման, վերամշակման և բացահայտման նպատակով ստեղծված տեխնիկական և ծրագրային միջոցների համակարգում մուտքագրելու ընթացքում,
զ) առևտրի մասնակցի կողմից բորսայի ներքին կանոնների խախտման դեպքում` պատասխանատվության սահմանման և կիրառման կարգը,
է) բորսայում կամ բորսայի և արժեթղթերի շուկայի այլ մասնակցի միջոցով պահառության և փոխադարձ հաշվարկների (հաշվանցումների) իրականացման կանոնները,
ը) բորսայի կողմից սահմանված այլ կանոններ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:
8. Գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգը ներառում է.
ա) բորսային առևտրի առարկա հանդիսացող ապրանքների ցանկը և ներկայացվող պահանջները,
բ) բորսային առևտրի իրականացման ընթացակարգը,
գ) արժեթղթերի գնման և վաճառքի հայտերի (հայտը պետք է ներառի ապագա գործարքի բոլոր էական պայմանները) ներկայացման կարգը և ժամկետները,
դ) արժեթղթերի գնման և վաճառքի հայտերի գրանցամատյանում (թղթային կամ էլեկտրոնային) առևտրի մասնակիցների կողմից ներկայացված գնման և վաճառքի հայտերի գրանցման կանոնները,
ե) բորսային գործարքները, նրանց տեսակները,
զ) բորսային գործարքների ստուգման և գրանցման կարգը:
9. Գների մանիպուլյացիայի սահմանափակ կարգը ներառում է`
ա) գների գոյացման մեխանիզմի բնութագրումը,
բ) բորսայի աշխատակիցների և առևտրի մասնակիցների կողմից արժեթղթերի գների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության օգտագործման, փոխանցման կանոնները և վերահսկման համակարգի բնութագրությունը,
գ) այն միջոցները (ներքին օպերացիոն գործընթացներ), որոնք կձեռնարկվեն մասնակիցների նկատմամբ արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք խաթարում են առևտրի ընթացքը:
10. Բորսայի պաշտոնատար անձանց առևտրի ընթացքին միջամտելու կանոններն ու կարգը, այն պայմանների ցանկը, որոնց դեպքում նախատեսվում է առևտրի դադարեցում, առևտրի դադարեցման և վերսկսման կարգը, պաշտոնատար անձանց ցանկը, որոնք իրավասու են ընդունելու առևտրի դադարեցման և վերսկսման վերաբերյալ որոշումներ:
11. Արժեթղթերը սակարկություններին թույլտվության պայմանները`
ա) բորսայի պարտականությունները` կապված արժեթղթերի և թողարկողների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման (հրապարակման) հետ,
բ) արժեթղթերը բորսայական առևտրին թույլատրելու (լիստինգ) և բորսային առևտրից հանելու (դելիստինգ) պայմանները (ներառյալ` արժեթղթեր թողարկողներին ներկայացվող պահանջները, թողարկողների կողմից ներկայացրած հայտերի քննարկման ժամկետները, ինչպես նաև թողարկողներին, վերջինիս կողմից թողարկած արժեթղթերը բորսայական առևտրից հանելու զգուշացման պայմանները և ժամկետները):
Անվանական արժեթղթերը սակարկություններին թույլտվության պայմանները ներառում է նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը և պահպանումը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելը:
(11-րդ կետը լրաց. 17.02.99 N 70)
12. Բորսայում ստեղծվում է արբիտրաժային հանձնաժողով, որի հիմնական խնդիրներն են`
ա) աջակցել բորսայական առևտրի մասնակիցների օրինական շահերի և գույքային իրավունքների պաշտպանությանը,
բ) բորսային վեճերի լուծման ժամանակ ակտիվ ազդեցություն ցուցաբերել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում գործարքների մասնակիցների կողմից օրինականության պահպանման գործընթացում,
գ) բորսային առևտրի կանոնների կատարելագործման նպատակով ուսումնասիրել և ամփոփել բորսային արբիտրաժային գործընթացը,
դ) ապահովել բորսայական վեճերի ճիշտ և ժամանակին լուծում և այդ վեճերի քննարկման ժամանակ բորսայական գործարքների մասնակիցների նկատմամբ կիրառել գույքային պատասխանատվություն (բորսայի ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով),
ե) վեճերի քննարկման ժամանակ բրոքերային գրասենյակների գործունեության մեջ խախտումների հայտնաբերման դեպքում մեղավոր կողմից գանձել տուգանք (բորսայի ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով):
13. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ֆոնդային բորսային առընթեր կարող է ստեղծվել միջնորդ դատարան:
14. Ֆոնդային բորսան առաջնորդվում է ՀՀ օրենսդրության, սույն կանոնակարգի, ֆոնդային բորսայի կողմից սահմանված ներքին կանոնների և ֆոնդային բորսայի ու արժեթղթեր թողարկողի միջև կնքված` արժեթղթերը բորսայական առևտրի թույլատրման պայմանագրի համաձայն:
III. ԲՈՐՍԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ*
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15. Բորսան իրականացնում է ներքին գործառութային գործընթացներ, որոնք ապահովում են բորսայի ներքին կանոնների իրականացումը:
16. Բորսան ապահովում է ներքին մշտական վերահսկում` ներքին գործառութային գործընթացների գծով որակավորված բաժանմունքի միջոցով:
17. Ներքին գործառութային գործընթացների կանոնները լիազորված մարմին են ներկայացվում սույն կանոնակարգի հետ միասին:
18. Բորսան ինքնուրույն կամ էլ այլ որակավորված հաշվարկային, քլիրինգային և պահառու կազմակերպությունների միջոցով, արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալելու համար, մշակում է առևտրի մասնակիցների միջև արժեթղթերի առուծախի պայմանագրերի հաշվարկային համակարգ:
19. Բորսայում կնքվող բոլոր գործարքները գրանցվում են բորսայում` ՀՀ օրենսդրությամբ և բորսայի ներքին կանոնների համաձայն:
20. Բորսայում շրջանառվող արժեթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցված լինեն լիազորված մարմնում:
21. Բորսայում շրջանառվում են միայն այն արժեթղթերը, որոնց թողարկողների հետ բորսան ունի կնքված II. բաժնի 14-րդ կետում նշված պայմանագիրը:
(21-րդ կետը փոփ. 17.02.99 N 70)
22. Բորսան չի կարող իր գործունեությունը համատեղել առևտրաարտադրական և սպասարկման ոլորտի որևէ տեսակի, ինչպես նաև արժեթղթերի շուկայում լիցենզավորվող գործունեության որևէ տեսակի հետ:
23. Բորսան լիազորված մարմին և ներկայացնում հաշվետվություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
24. Բորսայում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Սույն կանոնակարգում և բորսայի ներքին կանոններում կատարվող փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(կանոնակարգը լրաց., փոփ. 17.02.99 N 70)
____________
* Ծանոթություն. Նշվում է բորսայի ներքին կառուցվածքը, ներառյալ արբիտրաժային հանձնաժողովի, պահառու և հաշվարկային կենտրոնների տեղն այդ կառուցվածքում և նրանց գործառույթները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
13 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980193