ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1280-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 3-րդ կետում «Մասնավորեցվող պետական գույքի» բառերը փոխարինել «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի)» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնական միջոցները ենթակա են գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից, ընդ որում, հիմնական միջոցի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում հիմնական միջոցը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-13-րդ կետերը,
դ. 20-րդ կետում «Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի» բառերը փոխարինել «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի)» բառերով,
ե. 20-րդ կետից հանել «իրավաբանական անձանց» բառերը,
զ. 21-րդ կետում «4-16-րդ կետերով» բառերը փոխարինել «II գլխով» բառերով,
է. 22-րդ կետը «գնահատման արդյունքները» բառերից հետո լրացնել «գնահատման մասին հաշվետվության հիման վրա» բառերով,
ը. 23-րդ կետը «տնօրենը» բառից հետո լրացնել «(պետական կառավարչական հիմնարկների դեպքում` աշխատակազմի ղեկավարը)», իսկ «գլխավոր հաշվապահը» բառերից հետո` «(պետական կառավարչական հիմնարկների դեպքում` ֆինանսական և հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |