040.0775.25.11.00
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2000 թվականի N 775
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրին (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել`
ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.
բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը.
գ) ծրագրի իրականացման հնարավոր տարբերակների մշակումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Կասկադ» համալիրի հարակից լանջերի կառուցապատման
Կասկադ» համալիրից աջ և ձախ ընկած` կառուցապատումից զերծ տարածքների ընդհանուր մակերեսը 25 հեկտար է (աջակողմյան հատվածը` 7.38 հա, ձախակողմյանը` 17.6 հա): Բնակելի թաղամասի կառուցապատման մակերեսը 7.5 հեկտար է (աջակողմյանը` 2.46 հա, ձախակողմյանը` 5.04 հա), որտեղ նախատեսվում է իրականացնել 2-3 հարկանի առնվազն 45 առանձնատան (աջակողմյան հատվածում` 15, ձախակողմյան հատվածում` 30), դրանց սպասարկման օբյեկտների, ինչպես նաև այլ հասարակական շենքերի շինարարություն: Նախատեսված է կառուցապատման համար անբարենպաստ (խիստ թեքությամբ)` ավելի քան 12 հեկտար տարածքներն օգտագործել որպես ընդհանուր օգտագործման և հասարակական կառուցապատման գոտի: Տարածքի բնակլիմայական պայմանները, դիրքը խիստ արժեքավոր են և բնակելի թաղամասի համար անհամեմատ նպաստավոր: Հաշվի առնելով տարածքի թեքությունը (մոտ 40%-ի) կառուցապատումը նախատեսվում է հորիզոնականներին զուգահեռ, չխաթարելով բնական լանդշաֆտի ընդհանրականությունը: Նման մոտեցմամբ փոքրանում են հողային աշխատանքները, և մեծանում է տարածքի նպատակային օգտագործումը:
Սխեմայում բերված են բոլոր անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների առաջարկվող ծրագծային լուծումները` խոշորացված ծավալներով մոտավոր գնային արտահայտությամբ:
Ըստ սխեմայի ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է`
- Գլխավոր ճանապարհ` 800 մետր, 8 մետր լայնությամբ (մայթի հետ միասին):
- Ներքին ճանապարհներ` 3600 մետր, 6 մետր լայնությամբ:
Ճանապարհների իրականացման աշխատանքների համար, սխեմատիկ մշակմամբ, մոտավոր հաշվարկներով կպահանջվի`
Աջակողմյան թաղամաս
Աշխատանքների անվանումը |
Նախատեսված |
Ծավալը |
Միավորի գինը |
Ընդհանուր |
Գլխավոր ճանապարհ | 1=350մ, b=8մ |
2800մ2 |
20 |
56000 |
Ներքին ճանապարհներ | 1=1600մ, b=6մ |
9600.0մ2 |
20 |
192000 |
Բորդյուր | 1=3600մ |
10 |
36000 | |
Հենապատ | 1=1800մ, h≈2.3մ |
6300մ 3 |
40 |
252000 |
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ |
536000 դոլ. | |||
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ. ՀԵՏ. |
818269 դոլ. |
Ձախակողմյան թաղամաս
Աշխատանքների անվանումը |
Նախատեսված |
Ծավալը |
Միավորի |
Ընդհանուր |
Գլխավոր ճանապարհ | 1=450մ; b=8մ |
3600մ2 |
20 |
72000 |
Ներքին ճանապարհներ | 1=2100մ; b=6 մ |
12600մ2 |
20 |
252000 |
Բորդյուր | 1=4700մ |
10 |
47000 | |
Հենապատ | 1=2400մ; h≈2.3մ |
8800մ3 |
40 |
352000 |
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ |
723000 դոլ. | |||
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ. |
395000 դոլ. | |||
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
1120000 դոլ. |
Աջակողմյան թաղամասերի համար կպահանջվի ընդամենը 1938269 դոլ.:
Ծրագրի արժեքը 40.0 մլն դոլ.:
(ծրագիրը խմբ., փոփ. 04.09.01 N 807)