Գլխավոր տեղեկություն
Համար
N 1294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.04.2006-22.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.912
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 օգոստոսի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1294-Ն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 198 որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության  նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր  գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ  անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերություններն ու հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա)  Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի շրջանակներում քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների պլանավորման ու զարգացման, դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային ու այլ ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.

բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի ազգային ստանդարտներից).

դ)  իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.

ե) բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.

զ) իր իրավասության սահմաններում բնակավայրերի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.

է) բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության  տարածքում.

ը) քաղաքաշինության բնագավառում գիտատեխնիկական պետական նպատակային  ծրագրերի մշակումն ու իրականացումը.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում՝  ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.

ժ) բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

ժա) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի  քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

ժբ) աղետի գոտու վերականգնման աշխատանքների համակարգումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

ժդ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում բնագավառին ցուցաբերվող օժանդակության և աջակցության ծրագրերի նախապատրաստումն ու դրանց իրականացումը.

ժե) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.

ժզ) Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում՝ փոքր և միջին) զարգացմանը նպաստելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի՝ սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժը) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.

ժթ) քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

ի) Հայաստանի Հանրապետության պետական  քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու  քաղաքաշինական տեղեկատվական  բանկի կազմավորումը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իր իրավասության սահմաններում ոլորտի ներդրումների ներգրավմանն ու դրանց պաշտպանությանը նպաստելը.

բ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.

գ) առանձին ներդրումային ծրագրերի մշակումը, դրանք սահմանված դեպքերում համապատասխան մարմիններ ներկայացնելը և դրանց իրականացմանը ցուցաբերվող օժանդակության ապահովումը.

դ) օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում և կարգով՝ քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցումը.

ե) պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետական-քաղաքաշինական ծառայություններին մեթոդական օժանդակումը.

զ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցելը.

է) շինարարական արտադրության, բնակարանային և իր իրավասության սահմաններում՝ հողի շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը.

ը) բնագավառին (այդ թվում՝ սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

թ) սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.

ժ) աղետի գոտու վերականգնման ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը.

ժա) օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ համատեղ աղետի գոտու վերականգնման շուրջ վարվող  բանակցություններին մասնակցելը.

ժբ) իր իրավասության սահմաններում բնագավառին վերաբերող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման ու իրականացման, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցելը.

ժգ) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան, ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցմանը մասնակցելը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

ժե) իր իրավասության սահմաններում բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տիրապետումը.

ժզ) ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառների պատմական, արխիվային, թանգարանային ու գեղարվեստական արժեքների ցուցադրումը, ցուցահանդեսների և ստեղծագործական մրցույթների կազմակերպումը.

ժէ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժէ1) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

(8-րդ կետը լրաց. 20.01.05 N 30-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով,  սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) իր լիազորության սահմաններում, գործող կարգին համապատասխան, հիմնում է գերատեսչական պարգևներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) համակարգում է պետական կառավարման մարմինների, ինչպես նաև պետության կողմից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների՝ աղետի գոտու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերը.

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի  հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ։

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու  նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և  առանձնացված ստորաբաժանումը՝  քաղաքաշինական պետական տեսչությունը:

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը։

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների  կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45.  Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին  կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչություն

Գիտատեխնիկական քաղաքականության վարչություն

Բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչություն

Շինարարության քաղաքականության և աղետի գոտու հարցերի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

Անձնակազմի կառավարման բաժին

Իրավաբանական վարչություն

Ճարտարապետության բաժին

Լիցենզավորման կենտրոն (բաժին)

Տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժին

Ընկերությունների աշխատանքների համակարգման և մասնավորեցման բաժին

II. Առանձնացված ստորաբաժանում

Քաղաքաշինական պետական տեսչություն

(Կառուցվածքը փոփ. 20.01.05 N 31-Ն, խմբ. 16.03.06 N 321-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան


 


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման


Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Գույքի անվանումը
Քանակը
(հատ)
Մեկ միավորի
արժեքը
(դրամ)
Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

1.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

39 044

39 044

2.

Օդափոխիչ ԲԿ-1500

10

39 183

391 829

3.

Օդափոխիչ ԲԿ-1500

24

481

11 553

4.

Օդափոխիչ ԲԿ-1500

1

41 100

41 100

5.

Օդափոխիչ ԲԿ-2000

2

32 057.5

64 115

6.

Օդափոխիչ ԲԿ-2000

1

35

35

7.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

49 556

49 556

8.

Օդափոխիչ ԲԿ-2500

1

48 355

48 355

9.

Օդափոխիչ ԲԿ-2900

1

4 171

4 171

10.

Օդափոխիչ ԲԿ-2500

2

30 685

61 370

11.

Օդափոխիչ ԲԿ-1500

8

769

6 155

12.

Օդափոխիչ ՄԱՅ-244

1

83

83

13.

Օդափոխիչ ՄԱՅ-244

2

30 780

61 560

14.

Օդափոխիչ ՄԱՅ-244

1

83

83

15.

Սառնարան «Սնեժինկա»

3

662

1 986

16.

Սառնարան «Սնեժինկա»

2

2 593

5 186

17.

Սառնարան «Սնեժինկա»

3

378

1 133

18.

Սառնարան «Օրսկ»

2

368

736

19.

Սառնարան «Կոդռի»

1

271

271

20.

Սառնարան «Կոդռի»

1

8 657

8 657

21.

Սառնարան «Չինար»

1

429

429

22.

Սառնարան «Դնեպր»

1

10 196

10 196

23.

Սառնարան «Պամիր»

1

327

327

24.

Սառնարան «Սնայգե»

1

7 672

7 672

25.

Սառնարան «Սվիյագա»

1

11 319

11 319

26.

Սառնարան «Զիլ»

2

589.5

1 179

27.

Սառնարան «Սայր»

1

367

367

28.

Հեռուստացույց «Էլեկտրոն»

1

880

880

29.

Հեռուստացույց «Յանտար»

1

638

638

30.

Հեռուստացույց «Տաուրաս»

1

334

334

31.

Հեռուստացույց «Ռուբին-51»

1

18 753

18 753

32.

Հեռուստացույց «Ֆիլիպս»

1

126 650

126 650

33.

Գրամեքենա «Ռոբոտրոն-24»

3

3 232

9 696

34.

Գրամեքենա «Ռոբոտրոն-202»

1

42 476

42 476

35.

Գրամեքենա «Ռոբոտրոն-20»

1

17 829

17 829

36.

Գրամեքենա «Օպտիմա»

7

270

1 890

37.

Գրամեքենա «Օլիմպիա»

1

552

552

38.

Գրամեքենա «Յատրան»

2

2 739

5 478

39.

Գրամեքենա «Դարո»

1

460

460

40.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

10

362

3 619

41.

Գրամեքենա «Ուկրաինա»

1

151

151

42.

Գրամեքենա «Յատրան»

2

3.5

7

43.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

2

2

44.

Գրամեքենա «Ուկրաինա»

1

130

130

45.

Գրամեքենա «Յունիկս»

1

262

262

46.

Էլեկտրական գրամեքենա

1

15 400

15 400

47.

Մեխանիկական գրամեքենա

1

5 100

5 100

48.

Գրամեքենա «Յանտար»

2

658

1 316

49.

Հաշվիչ մեքենա «Իսկրա III»

2

21 215

42 430

50.

Հաշվիչ մեքենա «Մկ-50»

2

1 784.5

3 569

51.

Հաշվիչ մեքենա «Իսկրա-210»

2

296.5

593

52.

Հաշվիչ մեքենա «Իսկրա»

1

594

594

53.

Հաշվիչ մեքենա «Էլեկտրոնիկա»

1

1 674

1 674

54.

Հաշվիչ մեքենա «Մկ-44»

2

102

204

55.

Հաշվիչ մեքենա «Մկ-22»

1

30

30

56.

Հաշվիչ մեքենա «Էլկա-22»

1

928

928

57.

Հաշվիչ մեքենա «Բիստրիցա»

1

199

199

58.

Հաշվիչ մեքենա «Սիթիզեն»

1

12 800

12 800

59.

Հաշվիչ մեքենա

1

12

12

60.

Հաշվիչ մեքենա «Մկ-52»

9

885

7 964

61.

Հաշվիչ մեքենա «Սվ-49»

2

90.5

181

62.

Հաշվիչ մեքենա

1

50 000

50 000

63.

Հաշվիչ մեքենա «Իսկրա»

3

98

293

64.

Կոմուտատոր «ՈՒդ-20»

1

24 270

24 270

65.

Կոմուտատոր «Կդ-6»

1

14 036

14 036

66.

Կոմուտատոր «Կդ-6»

1

23 208

23 208

67.

Կոմուտատոր «Կդ-6»

1

7 233

7 233

68.

Կոմուտատոր «Կդ-12»

1

9 696

9 696

69.

Կոմուտատոր «Էլետապ-9»

1

103 944

103 944

70.

Կոմուտատոր «Կդ-18»

1

16 354

16 354

71.

Կոմուտատոր «Կդ-12»

1

18 755

18 755

72.

Կոմուտատոր «Կդ-6»

1

14 219

14 219

73.

Կոմուտատոր «ՈՒդ-40»

2

2 476

4 952

74.

Կոմուտատոր «Կդ-18»

2

776.5

1 553

75.

Կոմուտատոր «ՈՒդ-40»

1

2 284

2 284

76.

Կոմուտատոր «Էլետապ-2»

2

442.5

885

77.

Բազմացնող սարք «Էլկա»

1

403.0000

403

78.

Բազմացնող սարք «Կոնիկա-1012»

1

92 917

92 917

79.

Քսերոքս «Ռիկո 5560»

1

23 500

23 500

80.

Քսերոքս

1

4 200

4 200

81.

Քսերոքս «Փանասոնիկ ՖՊ-4080»

1

4 993 800

4 993 800

82.

Յուտակս Ց-110

1

690

690

83.

Էլեկտրական սարք «ՑԲԿ»

1

616 369

616 369

84.

Տելետայպ

1

1 900

1 900

85.

Տելեֆաքս «Բրոթհեր Ինտ Ֆաքս 625»

1

2 520

2 520

86.

Տելեֆաքս «Փանասոնիկ Ֆ-3500»

1

80 797

80 797

87.

Լոտատոր «Ցիկլոս»

1

546

546

88.

Թղթի կտրտման սարք

1

270

270

89.

Նիշավորող մեքենա

1

870

870

90.

Նիշավորող մեքենա

1

10 565

10 565

91.

Էլեկտրական հոսանքի կարգավորիչ

7

133

932

92.

Կինոպրոյեկտոր

1

69

69

93.

Դիապրոյեկտոր

1

122

122

94.

Փոշեկուլ

1

30

30

95.

Էլեկտրական կամին

1

4 049

4 049

96.

Էլեկտրական կամին

1

18 468

18 468

97.

Պատի ժամացույց

1

46 170

46 170

98.

Համակարգիչ

1

41 580

41 580

99.

Համակարգիչ

10

1 309.5

13 095

100.

Համակարգիչ «ԻԲՄ»

3

106 768

320 304

101.

Նոթբուք-486

1

1 713 180

1 713 180

102.

Համակարգիչ

8

522 522

4 180 176

103.

Համակարգիչ «Նոթբուք»

1

1 073 870

1 073 870

104.

Համակարգիչ «Պենտիում II-350»

2

573 584

1 147 168

105.

Համակարգիչ

3

1 852 300

5 556 900

106.

Համակարգիչ «Նացիոնալ»

5

532 383.4

2 661 917

107.

Տպիչ սարք «Նոթբուք»

1

203 950

203 950

108.

Տպիչ սարք

1

600

600

109.

Տպիչ «Լազերջեթ-1100»

2

401 509

803 018

110.

Տպիչ

3

141 173.3

423 520

111.

Լազերային տպիչ

9

596 820

5 371 380

112.

«Սմարթ» մարտկոց

6

181 482

1 088 892

113.

Դիջիդայզեր

6

131 138

786 828

114.

Դիսպետչերական կապի հանգույց

1

55 556

55 556

115.

Նիշավորող մեքենա

1

69 200

69 200

116.

Քսերոքս «Քանոն»

1

215 400

215 400

117.

Էքսպոզիցիոն լամպ

1

16 000

16 000

118.

Տվիչ

2

7 000

14 000

119.

Փոկ՝ ատամնավոր

2

7 500

15 000

120.

Գլխավոր հանգույցի շղթա

1

10 000

10 000

121.

Ֆիքսող հանգույցի տաքացնող լամպ

1

10 000

10 000

122.

Օպտիկայի ճոպան

1

5 000

5 000

123.

Սնման աղբյուրի վահանակ

1

10 000

10 000

124.

Համակարգիչ «ՊՍ-300 Պենտիում II»

1

816 500

816 500

125.

Տպիչ սարք «Լազերջեթ-1100»

1

202 093

202 093

126.

Համակարգիչ «Պ III 650»

1

534 300

534 300

127.

Համակարգչի վերակառուցման կոմպլեկտ

1

249 340

249 340

128.

Համակարգիչ «Պենտիում III»

1

615 583

615 583

129.

Սնուցման սարք «ՈՒպսել 4»

1

88 893

88 893

130.

Սկաներ (Սկաներ Մուստանգ)

1

88 893

88 893

131.

Հեռուստացույց «ՏՎ-ՋՎՍ»

1

137 228

137 228

132.

Տեսամագնիտոֆոն «ՎՍՌ (ՍՎՑՀ Ք)»

1

73 337

73 337

133.

Սնուցման սարք «ՈՒպսել 4»

1

88 893

88 893

134.

Սնուցման սարք «ՈՒպսել 4»

1

88 893

88 893

135.

Պատճենահանման սարք

1

266 678

266 678

136.

Համակարգչի մոնիտոր («Պենտիում III»)

1

850 037

850 037

137.

Անխափան սնուցման սարք «ՅՈՒՊՍ 500»

1

77 226

77 226

138.

Համակարգիչ «Նոթբուք»

1

275 012

275 012

139.

Համակարգիչ «Պենտիում III»

1

850 037

850 037

140.

« ՅՈՒՊՍ» մարտկոց

1

77 226

77 226

141.

Բջջային հեռախոս

1

95 043

95 043

142.

Տպիչ՝ լազերային 6Պ

1

388 484

388 484

143.

Տպիչ՝ լազերային 1100

1

270 250

270 250

144.

Անխափան սնուցման սարք «ՈՒպսել 4»

1

90 083

90 083

145.

Սնուցման սարք «ՈՒպսել 4»

1

90 083

90 083

146.

Ֆաքս («Քանոն 13150»)

1

225 208

225 208

147.

Տպիչ՝ լազերային 1100 Ա

1

270 250

270 250

148.

Բջջային հեռախոս

1

264 619

264 619

149.

Տպիչ՝ լազերային 1100 Ա

1

222 393

222 393

150.

Բջջային հեռախոս

1

112 604

112 604

151.

Քոփիեր Քանոն

2

240 000

480 000

152.

Քանոն Մուլտի Պասք 2500

1

325 000

325 000

153.

Տպիչ՝ լազերային 1100 Ա

1

222 393

222 393

154.

Բազմացնող սարք

1

3 408 142

3 408 142

155.

Ֆաքսի մեքենա

1

454 063

454 063

156.

Համակարգիչ «ՊՍ Ասեր Վերիթոն»
7200Դ, Պ-4

14

750 828

10 511 592

157.

Մոնիտոր «Բելինեա 103020, 17»

14

133 352

1 866 928

158.

Սկաներ «ՀՊ 5400Ց»

3

113 059

339 177

159.

Պատճենահանման սարք
«Յուտաքս ՍԴ1020»

1

1 727 774

1 727 774

160.

Տպիչ սարք «ՅՈՒՏԱՔՍ ԼՊ 118»

6

310 188

1 861 128

161.

Ֆաքս «ՇԱՐՊ ՖՕ-357»

1

208 400

208 400

162.

Համակարգիչ «ՏԱՐԳԱ», մոնիտոր «ԱՍԵՐ», ստեղնաշար, մկնիկ,
2 սնուցման լար

1

1 887 600

1 887 600

163.

Սեղան՝ ղեկավարության համար

1

15 482

15 482

164.

Սեղան՝ ղեկավարության համար

1

16 000

16 000

165.

Սեղան՝ ղեկավարության համար

2

30 972.5

61 945

166.

Սեղան՝ ղեկավարության համար

4

42 207

168 828

167.

Սեղան՝ ղեկավարության համար

1

42 169

42 169

168.

Սեղան՝ ղեկավարության համար

30

322

9 664

169.

Սեղան՝ ղեկավարության համար

1

238

238

170.

Սեղան՝ ղեկավարության համար

1

48

48

171.

Սեղան՝ խորհրդակցության համար

2

15 000

30 000

172.

Սեղան՝ խորհրդակցության համար

2

25 486

50 972

173.

Սեղան՝ խորհրդակցության համար

2

26 548

53 096

174.

Սեղան՝ խորհրդակցության համար

1

11 312

11 312

175.

Սեղան՝ խորհրդակցության համար

15

214.5

3 218

176.

Սեղան խորհրդակցության համար

2

8 849

17 698

177.

Սեղան

1

38 400

38 400

178.

Սեղան՝ 2 տումբանի

22

11 504

253 089

179.

Սեղան՝ 2 տումբանի

8

20 261

162 087

180.

Սեղան՝ 2 տումբանի

1

13 628

13 628

181.

Սեղան՝ 2 տումբանի

1

923

923

182.

Սեղան՝ ղեկավարության համար

2

11 504

23 008

183.

Սեղան՝ ղեկավարության համար

2

8 000

16 000

184.

Սեղան՝ 2 տումբանի

65

177

11 500

185.

Սեղան՝ 2 տումբանի

9

46 100

414 900

186.

Սեղան՝ 1 տումբանի

2

227.5

455

187.

Ժուրնալի սեղան

1

10 000

10 000

188.

Սեղան հեռախոսի համար

1

483

483

189.

Գրքերի պահարան

10

109

1 090

190.

Գրքերի պահարան՝ 3 մասերից

2

290.5

581

191.

Երկաթյա պահարան

2

9 026

18 052

192.

Երկաթյա պահարան

5

2 493

12 466

193.

Ծրագրավորողի աշխատատեղ (սեղան)

1

169 675

169 675

194.

Երկաթյա պահարան

9

80

723

195.

Երկաթյա պահարան

1

10 476

10 476

196.

Մետաղյա գանձապահարան

1

3 193

3 193

197.

Մետաղյա գանձապահարան

1

10 000

10 000

198.

Մետաղյա գանձապահարան

1

403

403

199.

Երկհարկանի գանձապահարան

1

12 658

12 658

200.

Երեքփեղկանի պահարան

1

27 433

27 433

201.

Պահարան, ստելլաժ

3

30 603

91 809

202.

Զգեստապահարան

1

43

43

203.

Երկդռնանի հանդերձապահարան

1

10 442

10 442

204.

Հանդերձապահարան

1

192

192

205.

Պատի պահարան

4

478.5

1 914

206.

Երկփեղկանի պատի պահարան

12

480

5 756

207.

Երեքփեղկանի պատի պահարան

12

480

5 756

208.

Պատի փոքր պահարան

1

389

389

209.

Նախամուտք՝ մեծ

1

852

852

210.

Նախամուտք՝ մեծ

1

1 019

1 019

211.

Նախամուտք՝ փոքր

1

453

453

212.

Արգելապատ

1

202

202

213.

Արգելապատ

1

341

341

214.

Պատի տախտակադրվագ

44

33

1 467

215.

Հոլլ (բազմոց, սեղան, 2 բազկաթոռ)

1

883

883

216.

Բազմոց

1

144

144

217.

Բազմոց

1

70 000

70 000

218.

Բազմոց-մահճակալ

1

11 589

11 589

219.

Կահույքի հավաքածու («Ռայմոնդ»)

1

628

628

220.

Փափուկ կահույքի հավաքածու

1

24 255

24 255

221.

Ցուցանշան

1

25 609

25 609

222.

Ջահ

5

72.8

364

223.

Կցուրդ

1

592

592

224.

Կախիչ

2

308

616

225.

Բազմոց

2

153

306

226.

Բազմոց

2

35 000

70 000

227.

Վառարան «Ալլադին»

1

100

100

228.

Հեռախոսի ապարատ

2

5 000

10 000

229.

Գեղարվեստական նկարներ

5

2 956.4

14 782

230.

Գորգ «Էրեբունի» 3 x 4 չափսի

6

1 035

6 210

231.

Գորգ 2 x 6 չափսի

2

1 725

3 450

232.

Գորգ «Էրեբունի»

2

143 358

286 716

233.

Գորգ «Էրեբունի»

1

79 643

79 643

234.

Գորգ «Էրեբունի»

2

22 161.5

44 323

235.

Գորգ 2 x 3 չափսի

1

518

518

236.

Գորգ 1.5 x 2 չափսի

2

43 007.5

86 015

237.

Գորգ՝ օգտագործված, 3.5 x 2.5 չափսի

1

236

236

238.

Գորգ՝ օգտագործված, 1.5 x 2 չափսի

1

236

236

239.

Գորգ՝ օգտագործված, 1.5 x 2 չափսի

1

116

116

240.

Գորգ՝ օգտագործված, 1.5 x 2.5 չափսի

1

218

218

241.

Գորգ՝ 3 մ լայնությամբ

7,3մ

5 818

42 469

242.

Գորգ «Էրեբունի»՝ օգտագործված

1

22

22

243.

ՈՒղեգորգ

20,45մ

218

4 468

244.

ՈՒղեգորգ

3,43մ

216

741

245.

ՈՒղեգորգ

193,65մ

163

31 579

246.

ՈՒղեգորգ

60,55մ

12 633

764 923

247.

ՈՒղեգորգ, 1.5 մ

12 612

63 061

248.

ՈՒղեգորգ, 1.5 մ

33,2մ

2 770

91 971

249.

ՈՒղեգորգ, 2 մ

4,2մ

1 462

6 141

250.

Գորգ՝ ոչ ստանդարտային,
2 մ լայնությամբ

41,9մ

2 217

92 894

251.

Հանդերձապահարան

2

23 716

47 432

252.

Հեռուստացույցի տակդիր

1

42 000

42 000

253.

Ավտոմեքենա «Վազ-21214»

1

3 440 000

3 440 000

254.

Ավտոմեքենա «Գազ-3102»

1

6 556 000

6 556 000

255.

Ավտոմեքենա «Վազ-21099»

1

2 561 808

2 561 808

256.

Ավտոմեքենա «Գազ-31029»

1

5 200 000

5 200 000

257.

Ավտոմեքենա «Գազ-31029»

1

5 477 500

5 477 500

258.

Ավտոմեքենա «Գազ-3110»

1

4 950 000

4 950 000

259.

Ավտոմեքենա «Գազ-31029»

1

4 300 000

4 300 000

260.

Ավտոմեքենա «Գազ-31029»

1

2 067 000

2 067 000

261.

Ավտոմեքենա «Վազ-2121»

1

4 200 000

4 200 000

262.

Ջրատաքացուցիչ «ՌՍ-3425»

2

60 420

120 840

263.

Հեռախոս «ԿԽ-Տ 3155»

1

48 825

48 825

264.

Հեռախոս «ԿԽ-Տ 3155»

1

34 505

34 505

265.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1

3 762 000

3 762 000

266.

Բաժանորդային կայան

1

490 500

490 500

267.

Հեռախոս «Պանասոնիկ» ԿԽ ՏՍՍ (մեքենա)

1

176 000

176 000

268.

Համակարգիչ «Պ 2350 (64) 8»

1

955 800

955 800

269.

Սկաներ (Մենոտեքս)

1

108 000

108 000

270.

Ֆաքս («Պանասոնիկ-780»)

1

205 200

205 200

271.

ԽՌ ռայտեր Մեմորեքս

1

180 900

180 900

272.

Տպիչ, ԲՋՍ 4650

1

273 000

273 000

273.

Ավտոմագնիտոլա ՌՍ-408

1

86 400

86 400

274.

Քսերոքս ՆՊ 1215

1

972 000

972 000

275.

Համակարգիչ «Ֆիլիպս»

1

944 300

944 300

276.

Կոմուտատոր ԿԳԷ 25-4

1

252 000

252 000

277.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1

3 240 000

3 240 000

278.

Տպիչ «Լազերջեթ 1100-Ս»

1

342 900

342 900

279.

«Պենտիում 350-64 ՏԲ»

1

857 000

857 000

280.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

281.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

2 720 000

2 720 000

282.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

2 773 720

2 773 720

283.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

284.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

285.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

2 720 000

2 720 000

286.

Ավտոմեքենա «ՊԵԺՈ 405»

1

5 140 000

5 140 000

287.

Ավտոմեքենա «ՊԵԺՈ 405»

1

5 140 000

5 140 000

288.

Ավտոմեքենա «ՎԱԶ 21213»

1

3 734 300

3 734 300

289.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

290.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

291.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

292.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

293.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

2 720 000

2 720 000

294.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

3 344 270

3 344 270

295.

Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»

1

2 720 000

2 720 000

296.

Ավտոմեքենա «ՎԱԶ 2106»

1

333 200

333 200

297.

Գրասեղան

3

773 333

2 320 000

298.

Խորհրդակցական սեղան

1

299.

Կլոր սեղան

1

300.

Համակարգչի սեղան

1

301.

Պատի պահարան

3

302.

Հագուստի պահարան

1

303.

Լազերային տպիչ

1

152 700

152 700

304.

Ադմինիստրատիվ շենք, Կոմիտասի 35

1

1 401 087

1 401 087

305.

Գրամեքենա «Օպտիմա»

1

1 133

1 133

306.

Գրամեքենա «Յատրան»

2

2 248,5

4497

307.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

1 885

1 885

308.

Տեսակավորող մեքենա Մ-4

1

3 193

3 193

309.

Թուղթ ոչնչացնող մեքենա

1

1 255

1 255

310.

Հեռախոսի ապարատ «T-32»

1

722

722

311.

Կոմուտատոր «Կրոն-40»

1

1 671

1 671

312.

Կապի կայան ՏՄԿ-40

1

5 561

5 561

313.

Տեխնիկական սարք «ՎԱԶ-37»

1

344

344

314.

«ՏԱ» մակնիշի սարք

1

1 897

1 897

315.

«Մոլնիա-2» սարք

2

338

676

316.

ՈՒղղիչ սարք ՎԵ-60 ՏՕ-2

1

474

474

317.

ՍՎՄ «Իսկրա-22»

1

1 206

1 206

318.

ՍՎՄ «Ելկա-50, 43»

2

2 836,5

5 673

319.

ՍՎՄ «Իսկրա-117»

3

1 580

4 740

320.

ՍՎՄ «ՄԿ-44, 59»

3

771

2 313

321.

ՍՎՄ «Իսկրա-108»

1

632

632

322.

Խորհրդակցական սեղան

3

566,3

1 699

323.

Մետաղյա պահարան

8

566,2

4 530

324.

Գրասեղան

3

135

405

325.

Երկգզրոց սեղան

31

446,1

13 830

326.

Սառնարան «Արագած»

1

141 420

141 420

327.

Հեռուստացույց «Գորիզոնտ»

1

2 567

2 567

328.

Հեռուստացույց «Ց-355»

1

2 176

2 176

329.

Խորհրդակցական դահլիճի տումբա

1

412

412

330.

Կոնդիցիոներ «ԲԿ-1500»

5

5 928,6

154 145

331.

Կոնդիցիոներ «ԲԿ-2500»

15

6 806,9

102 103

332.

Սեղան՝ 3 մասից

1

26 967

26 967

333.

Գեղանկար

14

2 956,4

41 390

334.

Ապարատ «ԷՌ-420»

1

70 550

70 550

335.

Երկգզրոց սեղան

3

549,7

1 649

336.

Ղեկավարի սեղան

2

21 238

42 476

337.

Ղեկավարի սեղան

1

24 247

24 247

338.

Ղեկավարի սեղան

2

20 353

40 706

339.

Ղեկավարի սեղան

1

6 602

6 602

340.

Ղեկավարի սեղան

1

20 261

20 261

341.

Սեղան՝ 2 կարճ պահարանով

9

3 732

33 588

342.

Սեղան՝ 2 կարճ պահարանով

1

12 828

12 828

343.

Գրապահարան

4

11 589

46 356

344.

Զգեստապահարան

1

192

192

345.

Գրապահարան

2

110

220

346.

Նիստերի սեղան

1

13 982

13 982

347.

Նիստերի սեղան

1

2 224

2 224

348.

Նիստերի սեղան

1

2 300

2 300

349.

Մետաղյա պահարան

5

2 493

12 465

350.

Սեղան՝ կցվող

1

356

356

351.

Պահարան՝ 2 դռնանի

1

35 397

35 397

352.

ՈՒղեգորգ (1,5 լայնությամբ)

14,1գծ/մ

12 612

176 568

353.

ՈՒղեգորգ (1,5 լայնությամբ)

29գծ/մ

9 688

280 952

354.

ՈՒղեգորգ (1,5 լայնությամբ)

1,6գծ/մ

215

344

355.

Կոնդիցիոներ «Ֆ4-1500»

3

39 183

117 549

356.

Կոնդիցիոներ «Ֆ4-1500»

1

27 163

27 163

357.

Սառնարան «Սնեժինկա»

1

11 957

11 957

358.

Տպագրական մեքենա

1

27 525

27 525

359.

Տպագրական մեքենա

1

22 208

22 208

360.

Տպագրական մեքենա

1

42 476

42 476

361.

Տպագրական մեքենա

1

49 556

49 556

362.

Տպագրական մեքենա

1

34 935

34 935

363.

Դիջի թայզեր

1

131 138

131 138

364.

Համակարգիչ «Ֆիլիպս»

1

522 522

522 522

365.

Համակարգիչ 286

1

41 400

41 400

366.

Համակարգիչ «ՊԷՎՄ-841»

1

21 046

21 046

367.

Լազերային տպիչ

1

596 820

596 820

368.

Տպիչ

1

141 174

141 174

369.

Համակարգիչ «Պենտիում III»
- մոնիտոր
- պրոցեսոր

1

615 583

615 583

370.

Տպիչ

1

146 385

146 385

371.

Ֆաքս-հեռախոս

1

160 461

160 461

372.

Համակարգչային կոմպլեկտ

1

522 522

522 522

373.

Տպիչ սարք

1

141 173,6

141 173,6

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

182 747 421


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան