«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 112-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն բանջարեղենի գնումների մասին» Ձև թիվ 7-գնում (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 7-գնում (ամսական) հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Գնվել է բանջարեղեն, ընդամենը»՝ թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունյակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի քանակը և արժեքը:
6. Բանջարանոցային մշակաբույսերի, ըստ տեսակների, գնումների քանակները և արժեքները լրացվում են 02-07 տողերով, թիվ 1 և 2 սյունակներում: Մնացած բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (պղպեղ, սմբուկ, դդմիկ, բողկ, սալաթ և այլն) տվյալները լրացվում են «այլ բանջարեղեն»՝ թիվ 08 տողով:
7. «Բանջարեղենի ընդհանուր քանակից (տող 01) գնվել է առևտրային կազմակերպություններից»՝ թիվ 09 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված բանջարեղենի քանակը և արժեքը:
8. «Գնվել է հացահատիկ, ընդամենը»՝ թիվ 10 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոլոր տեսակի հացահատիկային մշակաբույսերի քանակը և արժեքը:
9. Հացահտտիկային մշակաբույսերի, ըստ տեսակների` ցորեն, գարի թիվ 11 և 12 տողերով գնումների քանակը և արժեքը լրացվում են թիվ 1 և 2 սյունակներում, ըստ հացահատիկային մշակաբույսերի տեսակների:
10. «Հացահատիկի ընդհանուր քանակից գնվել է առևտրայիին կազմակերպություններից»` թիվ 13 տողի 1 և 2-րդ սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված հացահատիկի քանակը և արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 7-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __112-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 3-ին: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
|
Տողի |
Աճողական, տարվա սկզբից | ||
|
քանակը, տոննա |
արժեքը, | ||
Ա |
Բ |
1 |
2 | |
Գնվել է բանջարեղեն-ընդամենը |
01 |
|
| |
այդ թվում՝ լոլիկ |
02 |
|
| |
գլուխ սոխ |
03 |
|
| |
սխտոր |
04 |
|
| |
կաղամբ |
05 |
|
| |
գազար |
06 |
|
| |
սեղանի ճակնդեղ |
07 |
|
| |
այլ բանջարեղեն |
08 |
|
| |
Բանջարեղենի ընդհանուր քանակից (տող 01) գնվել է ՝ |
09 |
|
| |
Գնվել է հացահատիկ, ընդամենը |
10 |
|
| |
որից` ցորեն |
11 |
|
| |
գարի |
12 |
|
| |
Հացահատիկի ընդհանուր քանակից գնվել է` |
13 |
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (14) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |