«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1149-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Կոտայքի մարզային գործակալության` Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 10ա հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 82.3 քառ. մետր մակերեսով շենքի մասը և համապատասխանաբար դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Եղվարդի քաղաքային համայնքին՝ երիտասարդության զբաղվածության կենտրոնի գործունեության իրականացման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի և Եղվարդի քաղաքապետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին՝ Եղվարդի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի և հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Եղվարդի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 19 |