ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2006 թվականի N 156-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում Ս. Գալստյանի, Հ. Քլոյանի, Վ. Տերտերյանի և Ռ. Դավթյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Խ. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ Գ. Այվազյանին:
Այդ կապակցությամբ «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով, «Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը` «Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով, «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը` «Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ» բառերով, «Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ» բառերը` «Գ. Այվազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|