Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.455
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2003 թվականի N 439-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2023-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 204-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «266773 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` խորհրդատուին փաստացի վճարելու, իսկ 66773 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` խորհրդատուից պահված ավելացված արժեքի հարկը և եկամտահարկը վճարելու համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 28
Երևան