ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 19-Ն |
«26» մարտի 2024 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի՝
1) Նախաբանում «4-րդ» թիվը փոխարինել «5-րդ» թվով:
2. Հավելվածի՝
1) 2-րդ կետում «օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ մասի» բառերով,
2) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«7. Սույն կարգի համաձայն քննություն հանձնած և անցողիկ շեմը հաղթահարած անձը ճանաչվում է հավաստագրված:»,
3) 8-րդ կետում «նշանակվելու կամ ընտրվելու» բառերը փոխարինել «ընտրվելու կամ նշանակվելու» բառերով,
4) 46-րդ կետում «հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «Հանրակրթության մասին օրենքի պահանջներին համապատասխան» բառերով,
5) 8-րդ գլխի վերնագրից հանել «կասեցումը և» բառերը,
6) 55-րդ կետի 3-րդ ենթակետում «պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու» բառերից առաջ լրացնել ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «է» ենթակետով սահմանված չափով» բառերով,
7) 57-րդ կետում «4-7-րդ» թվերը փոխարինել «4-8-րդ» թվերով,
8) Ձև 2-ում «մեջ դատավճռի» բառերը փոխարինել «մեջ մտած դատավճռի» բառերով,
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
3/26/2024 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|