ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 360-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 260-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 19-ի «2010 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 260-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածի հոբելյանական հանձնաժողովի կազմը «Հ. Պողոսյան- ՀՀ մշակույթի նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով.
2) որոշման N 3 հավելվածի հոբելյանական հանձնաժողովի կազմը «Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|