«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 34-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ) ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ (ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՕՐԳԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ), ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջարանային բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (18 տարեկան և բարձր) առողջարանային վերականգնողական բուժման և ուղեգրման կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,
2) առողջարանային վերականգնողական բուժման ընդհանուր ցուցումների և հակացուցումների ցանկը (ըստ առանձին օրգան համակարգերի)` համաձայն հավելված N 2-ի,
3) առողջարանային վերականգնողական բուժման բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն հավելված N 3-ի,
4) առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանքի ձևը` համաձայն հավելված N 4-ի,
5) մեծահասակի առողջարանային վերականգնողական բուժման քարտի ձևը` համաձայն հավելված N 5-ի:
Դ. Դումանյան
Հավելված N 1 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ) ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն չափորոշչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանային բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ առողջարան) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (18 տարեկան և բարձր) (այսուհետ` հիվանդ) առողջարանային վերականգնողական բուժման և ուղեգրման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդի առողջարանային վերականգնողական բուժումն իրականացվում է «Ջերմուկ» առողջարան», «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական և «Գանձաղբյուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում:
3. «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվում է հենաշարժական, ներզատաբանական, նյարդային, երիկամների և միզուղիների հիվանդություններով, մարսողական համակարգի հիվանդություններով հիվանդի վերականգնողական բուժումը:
4. «Արզնի» փակ բաժնետիրական և «Գանձաղբյուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում իրականացվում է սիրտանոթային, շնչառական հիվանդություններով տառապող հիվանդի վերականգնողական բուժումը:
5. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդի ընտրությունը կատարվում է այն առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության բուժող բժշկի կողմից, որտեղ վերջինս գրանցված է:
1) Եթե առողջարանային բուժման կարիք ունեցող հիվանդն ունի հաշմանդամության խումբ, ապա ընտրությունը կատարվում է ելնելով նրա վերականգնողական անհատական ծրագրից:
6. Առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրելիս բժիշկ մասնագետն առաջնորդվում է սույն հրամանի Հավելված N 2-ով և Հավելված N 3-ով սահմանված առողջարանային վերականգնողական բուժման ընդհանուր ցուցումների և հակացուցումների ու բացարձակ հակացուցումների ցանկերով, հաշվի առնելով նաև հիվանդի տարիքը: 75 և բարձր տարիքի հիվանդներ ուղեգրելիս բուժող բժիշկը հաշվի է առնում նաև առողջարանային վերականգնողական բուժման անվտանգությունը և արդյունավետությունը հիվանդի համար:
7. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանում կարող է բուժվել ոչ ավելի, քան երկու տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ առողջարանային վերականգնողական բուժումն ըստ բժշկական հատուկ ցուցումների պետք է հաջորդի բժշկական կազմակերպությունում ստացված բուժմանը:
8. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդը ուղեգրվում է առողջարան՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ առողջապահության նախարարի գրավոր հանձնարարականի առկայության դեպքում, կամ
2) Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված բաշխացուցակ ժամանակացույցի (բաշխումն իրականացվում է ըստ բնակչության թվի հարաբերակցության)` հիմք ընդունելով առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված, սույն հրամանով հաստատված Հավելված N 4-ով սահմանված տեղեկանքը և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը հավաստող փաստաթուղթը (տեղեկանք կամ վկայական):
9. Ուղեգրված հիվանդը առողջարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կողմից տրված ուղեգիրը, առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված սույն հրամանով հաստատված հավելված N 5-ով սահմանված քարտը, սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը հավաստող պաշտոնական փաստաթղթի, անձնագրի կամ նույնականացման քարտի և կամ հանրային ծառայությունների համարանիշի պատճենները:
10. Անհատական խնամքի կարիք ունեցող հիվանդներին ուղեկցող անձանց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ուղեգրեր չեն տրամադրվում:
11. Այն դեպքերում, երբ առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրված հիվանդները առողջարան չեն ժամանում ուղեգրով սահմանված ժամկետում, առողջարանի տնօրենն իրավասու է չընդունել այդ անձանց կամ կրճատել բուժման համար սահմանված ժամանակահատվածը` առողջարանի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:
12. Առողջարանային վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են առողջարաններում համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից՝ հիմք ընդունելով հիվանդների ախտորոշումը և ընդհանուր առողջական վիճակը:
Հավելված N 2 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
(ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՕՐԳԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ)
Օրգան-համակարգ |
Ցուցումներ |
Հակացուցումներ |
1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ |
1) Սրտի իշեմիկ հիվանդություն, 2) Ստենոկարդիա, 3) Հետինֆարկտային կարդիոսկլերոզ, 4) Սրտի վիրահատությունից հետո, 5) Հիպերտոնիա` 1-2 աստիճանի, 6) Սրտի արատներ, 7) Կարդիոնևրոզներ, 8) Սրտային անբավարարություն` 1-2 աստիճաններ։ |
1) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` արյան շրջանառության երրորդ և ավելի աստիճանի անբավարարությամբ, 2) Սուր ինֆարկտ: |
2. Մարսողական համակարգի հիվանդություններ |
1) Գաստրոէզոֆագիալ-ռեֆլյուքսային հիվանդություն, 2) Էզոֆագիտ, 3) Կերակրափողի ախալազիա լուսանցքի թույլ կամ չափավոր նեղացումով, 4) Ֆունկցիոնալ դիսպեպսիա, 5) Քրոնիկական գաստրիտ, 6) Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, սիմպտոմատիկ խոցեր, 7) Ստամոքսի և 12-մատնյա աղու հետվիրահատական շրջան (դեմպինգ սինդրոմ, ագաստրալ ասթենիա, անաստամոզիտ, հետվագոտոմիկ դիսֆագիա, ռեցիդիվոզ դիսպեպսիա), 8) Դուոդենիտ, 9) Էնտերոպաթիա, մալաբսորբցիա, 10) Գրգռված աղու սինդրոմ, 11) Փորկապություն, 12) Աղիների կպումային հիվանդություն, 13) Տարբեր հիվանդություններից առաջացած աղիների դիսբիոզ, 14) Լեղուղիների դիսկինեզիա, 15) Քրոնիկական ոչ քարային խոլեցիստիտ, 16) Ժիլբերի հիվանդություն, 17) Հետխոլեցիստէկտոմիկ սինդրոմ, 18) Քրոնիկական հեպատիտ (տոքսիկ, ալկոհոլային, վիրուսային հեպատիտ, 2 ամիս սուր շրջանից հետո), 19) Ճարպային հեպատոզ, 20) Լյարդի ֆիբրոզ, ցիրոզ` կոմպենսացիայի շրջանում, 21) Քրոնիկական պանկրեատիտ։ |
1) Աղյուսակի 2-րդ կետի «Ցուցումներ» սյունակում նշված բոլոր հիվանդությունները` սրացման շրջանում 2) Բարետի կերակրափող, 3) Ստամոքսի պոլիպոզ, 4) Ստամոքսի կալյոզ խոց, 5) Քարային խոլեցիստիտ, 6) Աուտոիմուն հեպատիտ, 7) Լյարդի ֆիբրոզ, ցիրոզ` դեկոմպենսացիայի շրջանում, 8) Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, 9) Կրոնի հիվանդություն, 10) Ցելիակիա, իդիոպաթիկ ստեատորեա, 11) Աղիքի պոլիպոզ, դիվերտիկուլյոզ, 12) Արնահոսող թութք։
|
3. Երիկամների և միզուղիների հիվանդություններ |
1) Առաջնային և երկրորդային, այդ թվում հետվիրահատական պիելոնեֆրիտ և ցիստիտ` լիարժեք կլինիկա-լաբորատոր ռեմիսիայի փուլում, առանց քրոնիկական երիկամային անբավարարության նշանների, 2) Գլոմերուլոնեֆրիտ` լիարժեք կլինիկա-լաբորատոր ռեմիսիայի փուլում, ֆունկցիոնալ կոմպենսացված փուլում, 3) Երիկամի բնածին և ժառանգական հիվանդություններ` հիվանդության լիարժեք կոմպենսացիայի փուլում, քրոնիկական երիկամային անբավարարության նշանների բացակայության դեպքում, 4) Միզաքարային հիվանդություն առանց միզային ինֆեկցիայի նշանների, 5) Միզապարկի դիսֆունկցիաներ` կոմպենսացված փուլում։ |
1) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ` սրացման շրջանում, 2) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ` երիկամային անբավարարության և արտահայտված զարկերակային գերճնշման նշաններով։ |
4. Նյարդային համակարգի հիվանդություններ |
1) Նևրալգիաներ, նևրոպաթիաներ, պոլիռադիկուլոնևրիտներ, պլեքսիտներ (ինֆեկցիոն, վնասվածքային)` սուր շրջանից 3 ամիս անց, 2) Էնցեֆալիտների հետևանքներ` ռեմիսիայի փուլում, առանց լիկվորոդինամիկայի արտահայտված խանգարումների, ոչ շուտ, քան հիվանդությունից 6 ամիս անց, 3) Ասթենիկ վիճակներ` վարակային, սոմատիկ հիվանդություններից, գանգուղեղային վնասվածքներից հետո` ոչ շուտ, քան վնասվածքից 3 ամիս անց, 4) Կայուն ռեմիսիայով էպիլեպսիա (առանց վարքի խանգարման, անձի երկրորդային փոփոխության, մտավոր հետամնացության), |
1) Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ (նևրալգիա, նևրոպաթիա, պոլիռադիկուլոպաթիա, պլեքսիտ)` սուր շրջանում, 2) Նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումներ` սուր շրջանում, 3) Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների հետևանքներ` լիկվորոդինամիկայի արտահայտված խանգարումներով, 4) Միելիտներ, 5) Միոպաթիաներ, 6) Նյարդային համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ-անոթային խանգարումներով (հաճախասրտություն, զարկերակային ճնշման տատանումներ, մարմնի ջերմակարգավորման խանգարում):
|
5. Հենաշարժական համակարգի հիվանդություններ |
1) Հենաշարժական համակարգի բնածին հիվանդներ, որոնք հետվիրահատական փուլում ունեն վերականգնողական բուժման կարիք, 2) Նեյրոօրթոպեդիկ պաթոլոգիաներով հիվանդներ (միելոմենինգոցելլե, պոլիոմիելիտի հետևանքներ և այլն), 3) Խոշոր հոդերի հետտրավմատիկ կոնտրակտուրաներ։ |
|
6. Նյութափոխանա-կության և էնդոկրին համակարգի հիվանդություններ |
1) Էկզոգեն-կոնստիտուցիոնալ բնույթի ճարպակալում, 2) Շաքարային դիաբետ, 3) Վահանաձև գեղձի հիվանդություններ, 4) Մակերիկամների հիվանդություններ, 5) Սեռական գեղձերի հորմոնալ խանգարումներ, 6) Ոչ շաքարային դիաբետ: |
1) Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի որոշ հիվանդություններ (ակրոմեգալիա, Իցենկո-Կուշինգի հիվանդություն), 2) Էնդոկրին համակարգի հիվանդությունները սրացման շրջանում։ |
7. Ռևմատոլոգիական հիվանդություններ |
1) Ռևմատիզմ ոչ ակտիվ փուլում, 2) Յուվենիլ ռևմատոիդ արտրիտ (ռեմիսիայի փուլ), 3) Յուվենիլ խրոնիկական արտրիտ (ռեմիսիայի փուլ), 4) Յուվենիլ սպոնդիլոարտրոպատիաներ (ռեմիսիայի փուլ), 5) Համակարգային կարմիր գայլախտ` ռեժիմի պահպանման պայմաններում (ռեմիսիայի փուլ), 6) Համակարգային վասկուլիտներ/ պանիկուլիտ (ռեմիսիայի փուլ), 7) Համակարգային/օջախային սկլերոդերմիա (ռեմիսիայի փուլ), 8) Դերմատոմիոզիտ / պոլիմիոզիտ (ռեմիսիայի փուլ), 9) Շարակցական հյուսվածքի չդիֆերենցված հիվանդություն (ռեմիսիայի փուլ): |
Աղյուսակի 7-րդ կետի «Ցուցումներ» սյունակում նշված բոլոր հիվանդությունները` ակտիվ փուլում։ |
8. Մաշկային հիվանդություններ |
1) Փսորիազ, կարմիր տափակ որքին, 2) Ներյրոդերմատոզներ (նեյրոդերմիտ, քորպտիկ, ատոպիկ դերմատիտ), 3) Էկզեմա: |
1) Բշտախտ, 2) Վարակիչ մաշկախտեր։ |
Հավելված N 3 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
1. Բոլոր հիվանդությունները սուր շրջանում,
2. Այն հիվանդությունները, որոնք պահանջում են հատուկ մասնագիտացված բուժում հիվանդանոցային պայմաններում,
3. Կրած ինֆեկցիոն հիվանդությունները, մինչև տվյալ հիվանդության համար սահմանված կարանտինային ժամկետի վերջը,
4. Բացիլակրություն,
5. Աչքի, մաշկի վարակիչ հիվանդություններ, չարորակ անեմիա, լեյկեմիա, չարորակ նորագոյացություններ, կախեքսիա, ներքին օրգանների ամիլոիդոզ, թոքերի և այլ օրգանների ակտիվ տուբերկուլոզ,
6. Էպիլեպսիա` հաճախակի նոպաներով,
7. Հոգեկան խանգարումներ,
8. Հիմնական հիվանդությանն ուղեկցող այնպիսի հիվանդություններ, որոնք հակացուցված են տվյալ առողջարանի բնակլիմայական պայմաններում բուժում ստանալու համար:
Հավելված N 4 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի |
Ձև
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Վավերական է մինչև ———————————————————————————
(տարի, ամիս, օր) |
Տրված է —————————————————————————————————
(անուն, ազգանուն) |
Առ այն, որ նա տառապում է ————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————— (նշել ախտորոշումը)
——————————————————————————————————————
և նրան ցուցված է առողջարանային բուժում
——————————————————————————————————————
(նշել առաջարկվող առողջարանը, նշել ուղղվածությունը) |
——————————————————————————————————————
Բուժման համար նախընտրելի տարվա եղանակը (ձմռանը, գարնանը, ամռանը, աշնանը) ընդգծել |
20 թ. _____________ ____
Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն ——————————————
—————————————————————————————————————
Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության
տնօրեն անուն, ազգանուն, ստորագրություն —————————————————
————————————————————————————————————
Հավելված N 5 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի |
Ձև
ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՔԱՐՏ N
Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը |
Բժշկական փաստաթուղթ N 072/ |
ՀԵՏԱԴԱՐՁ ՄԱՍ Ենթակա է վերադարձման առողջության առաջնային կազմակերպություն, որի կողմից տրամադրվել է առողջարանային վերականգնողական բուժման քարտը | ||
Տրվում է առողջարանային վերականգնողական բուժում ստանալու համար
Տրման օրը, ամիսը, տարին 20 թ. -------------- ---------- Մարզ ------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Քաղաք ----------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Բնակության վայրը -------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Բուժող բժշկի անունը, ազգանունը ------------------------------------------- -------------------------------------------------------------------------------------- Հաշմանդամություն ունեցող կամ առանձին հիվանդություններով տառապող անձի անուն, ազգանունը ----------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Սեռը՝ իգական-արական (ընդգծել) Ծննդյան օրը, ամիսը, տարին ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Բնակության վայրը -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Աշխատանքի վայրը ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Գանգատները, հիվանդության/հաշմանդամության վաղեմությունը, անամնեզ, իրականացված բուժումը, այդ թվում նաև --------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները --------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Ախտորոշում՝ 1. հիմնական ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 2. ուղեկցող--------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- Եզրակացություն ----------------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Առողջարանային վերականգնողական բուժում ----------------------------- --------------------------------------------------------------------------------------- Նշել առողջարանային բժշկական կազմակերպության անվանումը -- ---------------------------------------------------------------------------------- Նշել առողջարանային վերականգնողական բուժման ժամկետը, ուղեգրի համարը ----------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------------------- Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն ------------------------ --------------------------------------------------------------------------------------- Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրեն կամ տնօրենի բուժական գծով տեղակալ՝ անուն, ազգանուն, ստորագրություն ---------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------- |
Բուժվողի անուն, ազգանունը ------------------------------------------ -----------------------------------------------------------------------------Առողջարանային բժշկական կազմակերպությունում գտնվելու ժամկետը ------------------------------------------------------------------ ---------------------------------------------------------------------------- Ախտորոշումը ընդունվելիս --------------------------------------------- ------------------------------------------------------------------------------ 1. հիմնական-------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------------- 2. ուղեկցող ------------------------------------------------------------------ ---------------------------------------------------------------------------------- Առողջարանային բժշկական կազմակերպության ախտորոշումը --- --------------------------------------------------------------------------------- 1. հիմնական ----------------------------------------------------------------- ---------------------------------------------------------------------------------- 2. ուղեկցող ------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------- Իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները ------------------------------------------------------------------------------------------------------------------------ ----------------------------------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ Իրականացված բուժումը (բուժման տեսակները, բժշկական միջամտությունները) --------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------Զբաղեցրած պաշտոնը ----------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------ Բուժման արդյունքները. զգալի լավացում, լավացում, առանց փոփոխության, վատացում(ընդգծել) -------------------------------------- Խորհուրդներ հետագա բուժման կազմակերպման համար ------------- ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------- Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն --------------------- ------------------------------------------------------------------------------------ Առողջարանային բժշկական կազմակերպության տնօրեն կամ տնօրենի բուժական գծով տեղակալ՝ անուն, ազգանուն, ստորագրություն ------ ----------------------------------------------------------------------------------- |