«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հուլիսի 2011 թ. |
N 91-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 17-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 25-ի թիվ 164-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31-Ն հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1 կետով.
«2.1 Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելիս տարածքային բաժնի պետի փոխարեն կարող է ստորագրել նաև տարածքային բաժնի համապատասխան ծառայողը` հավելվածի նշումների մեջ «Տ/Բ պետ» բառերի փոխարեն նշելով «կատարող» բառը»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. Թովմասյան |