«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2012 թվականի հիմնական միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն հրամանի 1-ին կետով սահմանված միջոցառումների իրականացման նպատակով մեկամսյա ժամկետում նշանակել պատասխանատուներ և մասնակիցներ:
3. Սույն հրամանի 1-ին կետով միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի վրա:
Հ. Թովմասյան
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 6-ի N 16-Ն հրամանի |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Հակահրդեհային ապահովման՝ հրդեհների բռնկման և տարածման հնարավորությունների իջեցմանը, մարդկանց պաշտպանությանը, նյութական թանկարժեք իրերի պաշտպանությանը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների համար պայմանների ստեղծմանն ուղղված կազմակերպչական և ինժեներատեխնիկական համալիր միջոցառումների ապահովման նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2012 թվականի հիմնական միջոցառումները՝
1) շտաբային վարժանք. թեմա՝ Երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների պաշտպանությունը, իրականացման ժամկետը՝ 2012 թվականի սեպտեմբերի 12-ը,
2) հատուկ տակտիկական վարժանք. թեմա՝ Երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների տարահանումը հրդեհի դեպքում, իրականացման ժամկետը՝ 2012 թվականի հոկտեմբերի 17-ը: