ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2006 թվականի N 1537-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Մելանյա Դովլաթբեկյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 33 հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Ա/Ձ Մելանյա Դովլաթբեկյանի (2006 թվականի դեկտեմբերի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX - 000381 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Իջևան, Անկախության փող., շ. 13, բն. 29 հասցեն տեղափոխել Տավուշի մարզ, գ. Գանձաքար հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|