Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2005-11.08.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183) Հոդ.88
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2005
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 31-Ն

                                   

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի N 244 հոդվածով և «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝

ա) տասնօրյա ժամկետում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման,

բ) հսկողություն իրականացնել սույն հրամանի N 1 կետով հաստատված արձանագրության հատուկ համարակալված ձևի հաշվառման և կիրառման նկատմամբ։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։


Նախարար

Դ. Լոքյան

                                                    
 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի փետրվարի 16-ի
N 31-Ն հրամանի

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.07.2008, թիվ 131-Ն 11.08.2008, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան