ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը «հեռուստաընկերությունների» բառից հետո լրացնել «կամ ռադիոընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.
2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.
2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.
3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.
4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.
5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հեռուստահեռարձակողների» բառը փոխարինել «Հեռուստառադիոհեռարձակողների» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «հեռուստածրագրերի» բառը փոխարինել «հեռուստառադիոծրագրերի» բառով.
3) 2-րդ մասի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով.
2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հեռուստաընկերություններին» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերություններին» բառով:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով.
2) 4-րդ մասը «հեռուստաընկերության» բառից հետո լրացնել «և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն՝ Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:
Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչև իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:»:
Հոդված 7. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը հայտարարում է Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված թեմատիկ ուղղվածությամբ, համապատասխան սփռման և քանակի թվային ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-87-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|