Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-166-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.28
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40.

Ծառայողի վարձատրությունը

 

1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 72-րդ, 74-րդ և 80-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել չորրորդ և հինգերորդ նախադասությունները:

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածից հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «` հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածում`

 

1) 13-րդ մասի «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.

2) 14-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարձատրություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 73-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-166-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան