ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 35-Ա |
«09» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ՀՈՒԴԻՍ» ՍՊԸ-ի միջև 19.06.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/152-1» ծածկագրով ապրանքի մատակարարման պայմանագրով «ՀՈՒԴԻՍ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ վաճառող) ստանձնել է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար՝ դրոշների մատակարարման պարտավորությունը (այսուհետ՝ ապրանք)՝ համաձայն նույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։
Պայմանագրի N 2 հավելվածի համաձայն ապրանքի մատակարարման ժամկետ է սահմանված՝ պայմանագիրը /համաձայնագիրը/ ֆինանսական միջոցներ նախատեսելու դեպքում ուժի մեջ մտնելուց հետո մինչև 250 օրացուցային օրվա ընթացքում, ըստ պատվիրատուի պահանջի:
Երևանի քաղաքապետարանի կողմից 04.12.2024 թվականին տրվել է դրոշների՝ 10 օրացուցային օրվա ընթացքում մատակարարման պատվեր, որը չի իրականացվել:
Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն գնորդն իրավունք ունի՝ միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը.
Պայմանագրի 2.1.7.1 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավելի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» օրենսդրությամբ, միակողմանի մասնակի լուծել է կնքված պայմանագիրը:
Հիմք ընդունելով, որ պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, որից հետո կնքվել է համաձայնագիր` 2.951.200 (երկու միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով, որը մասնակի՝ 1.360.000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով կատարվել է՝ պայմանագիրը համարել մասնակի լուծված 1.591.200 (մեկ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով:
Պայմանագրի միակողմանի լուծման ծանուցումը 23.12.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում, ինչպես նաև պատշաճ ծանուցվել է մասնակցին:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ՀՈՒԴԻՍ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|