ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 785-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «Մեգաքլին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03552351) 2024 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված N 216-231024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում ամսական 584,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |