ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Արմեն ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. Սիմոնյան |
2024 թվական, դեկտեմբերի 5 Երևան
ԱԺՈ-96-Ա |