ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3579-Ա |
«18» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Էդմոնդ Խաջեյանի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ Դ-97229-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Էդմոնդ Խաջեյանի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ Դ-97229-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Թիվ Դ-97229-24 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմացի հատվածում կայանված՝ Էդմոնդ Խաջեյանի սեփականությունը հանդիսացող «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:
Էդմոնդ Խաջեյանը, ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՎՊ-24-141-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-142-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում 2024 թվականի մայիսի 16-ին ստացված հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը՝ խնդրել է փոխհատուցել «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ (ծառից պոկված հատված) ընկնելու հետևանքով առաջացած վնասը:
2014 թվականի ապրիլի 22-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ HB261153 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Էդմոնդ Խաջեյանի սեփականությունը:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բակում 2024 թվականի մայիսի 16-ին քաղաքացի Էդմոնդ Խաջեյանին պատկանող «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել է կենսունակ թեղու կոտրված կենսունակ ճյուղ։
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 26-ին տրված թիվ ՎՊ-24-141-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսաձայնագրություններում առկա՝ «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նշված ավտոմեքենայի հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-142-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ, կազմել է շուրջ 792,000 (յոթ հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ:
«ԱԿԲԱ բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Կոտայք» մասնաճյուղից 2024 թվականի հուլիսի 16-ին ստացված թիվ 10290 և թիվ 10489 անդորրագրերի համաձայն՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/141 և թիվ ՓԾՊ/142 պայմանագրերի հիման վրա՝ Էդմոնդ Խաջեյանի կողմից վճարվել է ընդհանուրը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Թիվ Դ-97229-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Էդմոնդ Խաջեյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում 2024 թվականի մայիսի 16-ին ստացված հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՎՊ-24-141-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-142-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Էդմոնդ Խաջեյանի՝ վնասը փոխհատուցելու 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ Դ-97229-24 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-142-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes-Benz C180» մակնիշի «34 ND 853» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ (ծառից պոկված հատված) ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 792,000 (յոթ հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամը, որպես 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՎՊ-24-141-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-142-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Էդմոնդ Խաջեյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |