ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2024 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ նախքան սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելը` կատարել աշխատանք, որն ուղղված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի «Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման ժամանակավոր կարգի մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետով սահմանված մեխանիզմի օգտագործումը նախատեսող՝ թղթակցային հաշվի պայմանագրերի նոր լրացուցիչ համաձայնագրեր կնքելուն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման եվ փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգի մասին
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) թիվ 5 հավելված) առնչվող մասով պարտավորությունների կատարման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հաշվարկների իրականացման անընդհատությունը և անխափանությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ օպերատիվ կերպով նախապատրաստել «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը, դրանում նախատեսելով ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին դրամական միջոցների փոխանցման մասով հանդիպակաց պարտավորությունների (այսուհետ՝ հանդիպակաց պարտավորություններ) կատարման այլընտրանքային մեխանիզմ։
2. Նախքան սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելը` անդամ պետություններին՝ ելնել հանդիպակաց պարտավորությունների կատարման հնարավորությունից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի «Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման ժամանակավոր կարգի մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետին համապատասխան։
3. Հանդիպակաց պարտավորությունների կատարման շրջանակներում 2024 թվականի հունիսի 1-ից հաշվարկներ իրականացնելու հնարավորությունը պահպանելու նպատակով՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 1 որոշման 2-րդ կետով սահմանված մեխանիզմի օգտագործումը նախատեսող՝ թղթակցային հաշվի պայմանագրերի նոր լրացուցիչ համաձայնագրերի կնքումը՝ 2 տարի գործողության ժամկետով (մինչև 2026 թվականի մայիսի 31-ը) կամ ավելի վաղ՝ նախքան սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը՝ կախված այն բանից, թե որ ամսաթիվն է ավելի վաղ վրա հասնում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին զեկուցել սույն որոշման կատարման ընթացքի մասին՝ պետությունների ղեկավարների մակարդակով՝ 2024 թվականի II և IV եռամսյակներում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: