Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-284-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2008-01.01.2014)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1337
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 4-ին 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածից «համապատասխան» բառը հանել: 

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում 2-րդ մասը «աշխատավարձի մասնակի հատուցումը» բառերից հետո լրացնել «, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը» բառերով: 

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով. 

 

«դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:»: 

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. 

 

«Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:»:  

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում 2-րդ մասի «Ընտանիքը սույն օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը» բառերով: 

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում` 

 

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:

2. Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:».

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21  և 22 -րդ մասեր.

«21 . Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:

22 . Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:».

3) 3-րդ մասի «երկրորդ մասով» բառերը փոխարինել «առաջին մասով» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:»: 

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ստանալու» բառից հետո «ընտանիքի» բառը հանել: 

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում «Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին» բառերը փոխարինել «Ընտանիքին» բառով: 

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «կամ երեխայի ծննդով այդ ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 16. Հուղարկավորության միանվագ օգնության իրավունքը

 

Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:»:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) «բ» կետի «նախորդ հաշվառումից 12 ամիս անց» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով.

2) «դ» կետի «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով.

3) «ե» կետից «` համապատասխան հիմք(եր)ի հայտնաբերման հաջորդ ամսից» բառերը հանել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի:»: 

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի «ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի» բառերով.

2) 2-րդ մասից հանել «մինչև» բառը: 

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «բ» կետը «պատճենը» բառից հետո լրացնել «, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը», իսկ «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ մաս.

«31 . Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:»: 

 

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից:»: 

 

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի «ե» և «զ» կետերից հանել «կամ խնամակալի կամ որդեգրողի» բառերը.

2) 2-րդ մասի «պահին» բառը փոխարինել «ամսվան» բառով.

3) 3-րդ մասի «դիմելուն» բառը փոխարինել «դիմելու ամսվան» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:».

5) 7-րդ մասի «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «վերջը» բառով: 

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 -րդ գլխով. 

 

«Գ Լ ՈՒ Խ 41
 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏ 

 

Հոդված 241. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը

 

Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետևյալ անդամները.

1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրին և նրա ծնողները` ցմահ.

2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում` մինչև 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.

3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը: 

 

Հոդված 242. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

 

1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու մասին հրամանագրի պատճենը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

4) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.

5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.

6) այրու ամուսնության վկայականի պատճենը:

2. Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատվում է դատական կարգով:

3. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:

4. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`

1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:

5. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-284-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան