ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1524-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. N 3 հավելվածի 2.24-2.29-րդ կետերով նախատեսված ապրանքային խմբերում նախատեսվող յուրաքանչյուր ապրանքի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն լիազոր մարմիններ:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը` համաձայն N 4 հավելվածի:
6. Լիազոր մարմիններին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել կամ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուրի համակարգման ոլորտում գտնվող երրորդ երկրների հետ սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ընթացակարգերը` հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ կետով հաստատված շրջանակային կարգի պահանջները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ապրանքախմբերի մեջ ներառված ապրանքների ցանկը` ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշումներով հաստատված ցանկերը:
(6-րդ կետը փոփ. 13.10.16 N 1044-Ն)
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2015 թվականի փետրվարի առաջին տասնօրյակի ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու էլեկտրոնային լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման կարգը և ձևերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
1. |
Ապրանքախմբի անվանումը |
1.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.2. |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.3. |
Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.4. |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.5. |
Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից: Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ: (2012 թ. օգոստոսի 16-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 134 որոշման N 1 հավելվածի 1.5-րդ կետ) |
1.6. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և (կամ) արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.7. |
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.8. |
Գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանք, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված) |
1.9. |
Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից |
(հավելվածը լրաց. 31.08.15 N 983-Ն, լրաց., խմբ. 23.01.20 N 69-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
2. |
Ապրանքախմբի անվանումը |
2.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում Օզոնային շերտը քայքայող նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 20 հավելված) Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.2. |
Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 11 հավելված) Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.3. |
Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 7 հավելված) Վտանգավոր թափոնների ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.4. |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 12 հավելված) |
2.6. |
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 5 հավելված) |
2.7. |
Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 2 հավելված) |
2.8. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 6 հավելված) |
2.9. |
Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է: Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 13 հավելված) Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք քարերի` որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման և (կամ) արտահանման ժամանակ |
2.10. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է: Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելված) Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման և (կամ) արտահանման ժամանակ |
2.11. |
Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում Հանքային հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 4 հավելված) Հանքային հումքի արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է: |
2.12. |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 10 հավելված) |
2.13. |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 19 հավելված) Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.14. |
Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում Դեղերի և դեղանյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 21 հավելված) |
2.16. |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 15 հավելված) |
2.17. |
Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է: Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 16 հավելված) Հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար ներմուծումը և արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.19. |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 9 հավելված) |
2.20. |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 8 հավելված) |
2.21. |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է: Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, մարդու կենսաբանական նյութերի նմուշների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 3 հավելված) |
2.22. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ են Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 17 հավելված) |
2.23. |
Տեղեկատվություն ընդերքի մասին` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 18 հավելված) Ընդերքի մասին տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
2.24. |
Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ: Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, և սահմանափակման կիրառման կարգը որոշվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.24-րդ կետով |
2.25. |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ: Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետով |
2.26. |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք: Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող երրորդ երկրներում ծագած ապրանքների նկատմամբ: Ներմուծման կամ արտահանման բացառիկ իրավունքը տալու կարգը որոշվում է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.26-րդ կետով |
2.27. |
Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում |
2.28. |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան: Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության պետություններում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.28-րդ կետով |
2.29. |
Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում: (2019 թ. օգոստոսի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 137 որոշում) |
2.30. |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար: Բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 22 հավելված) Բույսերի պաշտպանական միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է |
|
Ապրանքներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) Առանձին տեսակի պողպատե խողովակներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) ներմուծման ժամանակ (2019 թ. հունիսի 4-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 90 որոշում) |
(հավելվածը լրաց. 31.08.15 N 983-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.01.20 N 69-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. |
Ապրանքախմբի անվանումը |
Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը |
1.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
1.2. |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
1.3. |
Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
1.4. |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
1.6. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և (կամ) արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
ՀՀ ոստիկանություն |
1.7. |
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
1.8. |
Գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանք, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
1.9 |
Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2. |
||
2.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.2. |
Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.3. |
Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.4. |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2.6. |
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.7. |
Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.8. |
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.9. |
Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.10. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.11. |
Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2.12. |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.13. |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2.14. |
Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.16. |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2.17. |
Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2.19. |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2.20. |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2.21. |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.22. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
ՀՀ ոստիկանություն |
2.23. |
Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2.25. |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերի շարքը դասվող ապրանքների (եղեգնից շաքարի հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղ և սպիտակ շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.27. |
Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.29. |
Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.30 |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Առանձին տեսակի պողպատե խողովակներ, որոնց հանդեպ ներմուծման ժամանակ ներդրվել է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
(հավելվածը լրաց., փոփ. 31.08.15 N 983-Ն, փոփ. 22.02.18 N 192-Ն, 10.10.19 N 1442-Ն, խմբ. 23.01.20 N 69-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար:
Գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով:
Բացառիկ լիցենզիա` արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:
Թույլտվություն` հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):
Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)` ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով:
Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:
Լիազոր մարմին` լիցենզիա կամ թույլտվություն կամ եզրակացություն տրամադրելու կամ ծանուցումներ գրանցելու իրավասություն ունեցող մարմին:
Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` ֆիզիկական անձ, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության ձևակերպման, ծանուցումների գրանցման նպատակով:
Լիցենզիայի (թույլտվության, եզրակացության, ծանուցման) կատարում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների փաստացի ներմուծում կամ արտահանում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության կամ ծանուցման հիման վրա տվյալ փաստաթղթերով նախատեսված պայմաններով։
Լիցենզավորման գործընթաց՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:
(2-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 22.02.18 N 192-Ն, լրաց. 23.01.20 N 69-Ն)
3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար լիազոր մարմնի կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով։
4. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ եզրակացություններ պահանջվում են:
(4-րդ կետը խմբ. 22.02.18 N 192-Ն)
5. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները ստորագրելու իրավունքով օժտված լիազոր մարմինների պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև լիազոր մարմինների կնիքների դրոշմների նմուշներն ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին ծանուցելու համար։
(5-րդ կետը փոփ. 22.02.18 N 192-Ն)
6․ Լիազոր մարմինները վարում են տրամադրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել ՀՀ պետական մարմիններին և ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունն ստանալու իրավունք ունեցողներին։
(6-րդ կետը փոփ. 22.02.18 N 192-Ն)
7. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
(7-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունն այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։
(7.1-ին կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)
(7.1-ին կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի լրացման մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
II. Լիցենզիաների տրամադրման կարգը
8. Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: Լիազոր մարմինները հաստատում և իրենց կայքում են տեղադրում լիցենզիայի ձևերը և ձևակերպման կանոնները:
9. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած։ Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա։
10. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց համար սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:
11. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարի։
12. Լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ).
2) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.21 N 977-Ն)
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ.
4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.
5) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում.
6) տվյալ ապրանքատեսակի անդրսահմանային փոխադրման ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:
(12-րդ կետը լրաց. 08.02.18 N 94-Ն, 10.06.21 N 977-Ն)
(12-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի լրացման և փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
13. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները, ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է:
(14-րդ կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)
(14-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի լրացման մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
15. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 14-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
(15-րդ կետը փոփ. 10.06.21 N 977-Ն)
(15-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
16. (կետն ուժը կորցրել է 10.06.21 N 977-Ն)
(16-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
17. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
18. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`
1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.
4) եթե դատարանի կողմից ընդունված վճիռն ուժի մեջ է մտել:
19. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 18-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։
20. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
21. 7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը։ 7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
(21-րդ կետը փոփ. 10.06.21 N 977-Ն)
(21-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
22. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:
23. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։
III. Թույլտվությունների և եզրակացությունների տրամադրման կարգը
(վերնագիրը լրաց. 22.02.18 N 192-Ն)
24. Թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը ներկայացնելու ամսաթվից:
(24-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
25. Եզրակացությունները տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի հիման վրա, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը), իսկ թույլտվությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝
1) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի, որը ներառում է տեղեկություն պետական տուրքի մասին, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը). ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում.
2) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձը դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
(25-րդ կետը լրաց. 08.02.18 N 94-Ն, փոփ., լրաց. 22.02.18 N 192-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն)
(25-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
26. Թույլտվության, եզրակացության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։
(26-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 10.06.21 N 977-Ն)
(27-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
28. Տրված թույլտվությունները կամ եզրակացությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված թույլտվությունների և եզրակացությունների մեջ։
(28-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
29. 7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված թույլտվության, եզրակացության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կամ ֆիզիկական անձի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կամ եզրակացության կրկնօրինակը։
(29-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն)
(29-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 9-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
(հավելվածը լրաց. 08.02.18 N 94-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.02.18 N 192-Ն, լրաց. 23.01.20 N 69-Ն, լրաց., փոփ. 10.06.21 N 977-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2024, N 341-Ն | 08.03.2024, N 1524-Ն | |
10.06.2021, N 977-Ն | 01.10.2021, N 1524-Ն | |
23.01.2020, N 69-Ն | 02.02.2020, N 1524-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1524-Ն | |
22.02.2018, N 192-Ն | 17.03.2018, N 1524-Ն | |
08.02.2018, N 94-Ն | 24.02.2018, N 1524-Ն | |
13.10.2016, N 1044-Ն | 27.10.2016, N 1524-Ն | |
31.08.2015, N 983-Ն | 10.09.2015, N 1524-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|