ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 ապրիլի 2021 թվականի |
թիվ 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «դ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 24-րդ կետում «2» թիվը փոխարինել «4» թվով:
2) Կանոնակարգի 24.1-րդ կետում «, 24.1.3, 24.1.4 կետերով» թվերը և բառը փոխարինել «կետով» բառով:
3) Կանոնակարգի 24.1.1-րդ կետում «և 3-րդ կետերով» թիվը և բառերը փոխարինել «կետով» բառով:
4) Կանոնակարգի 24.1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24.1.2. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2-րդ կամ 1.4-րդ կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 10 տոկոսի չափով:»:
5) Կանոնակարգի 24.1.3-րդ և 24.1.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգի 50-րդ կետում «Կանոնակարգ 2-ի 24.1.3 և 24.1.4 կետերին համապատասխան պահուստավորումն ամբողջությամբ կատարվում է » թվերը և բառերը փոխարինել «սույն կանոնակարգի 24.1.2-րդ կետով սահմանված պարտադիր պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է» թվով և բառերով:
7) Կանոնակարգի 53.1-րդ կետում.
ա. «սույն կանոնակարգի 24.1.1-ից 24.1.4-րդ կետերով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկվող ներգրավված միջոցների գծով» թվերը և բառերը փոխարինել «պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերով սահմանված դրույքաչափերից ցածր դրույքաչափերով ընդգրկված ներգրավված միջոցների գծով» թվերով և բառերով:
բ. 2-րդ ենթակետում «ri – i-րդ օրվա համար սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրաված միջոցների համար սահմանված դրույքաչափն է, իսկ եթե ներգրավված միջոցը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել է 0 տոկոս դրույքաչափով, ապա` 24-րդ և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերի 1.25-ապատիկը,» թվերը և բառերը փոխարինել «ri – i-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դեպքում սույն կանոնակարգի 24-րդ կետով սահմանված դրույքաչափի 1.25-ապատիկն է, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում սույն կանոնակարգի 24.1-րդ կետով սահմանված դրույքաչափն է,» թվերով և բառերով:
8) Կանոնակարգի 53.4-րդ կետում «-ից 24.1.4 կետերով» թիվը և բառերը փոխարինել «-րդ և 24.1.2-րդ կետերով» թվով և բառերով:
9) Կանոնակարգի Հավելված 11-ի 1.1-րդ, 1.3-րդ, 1.5-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
10) Կանոնակարգի Հավելված 11-ի 1.2-րդ կետից հանել «տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում» բառերը:
11) Կանոնակարգի Հավելված 11-ի 1.4-րդ կետի «բ» ենթակետերում «օպցիոն» բառը փոխարինել «հնարավորություն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2021 թվականի մայիսի 12-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. ապրիլի 16 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: