Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2021 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՅՈՒՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՅՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

                       

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետությունից մյուսը տեղափոխված այն ոսկերչական և այլ արտադրատեսակների արտադրությանը ներկայացվող պահանջների խախտումների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից արտադրատեսակների արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինների միջև։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                 կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

  

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 19-ի

թիվ 5 որոշմամբ

      

ՑԱՆԿ

    

Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետությունից մյուսը տեղափոխված այն ոսկերչական և այլ արտադրատեսակների արտադրությանը ներկայացվող պահանջների խախտումների, որոնց նկատմամբ իրականացվում է տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից արտադրատեսակների արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինների միջև

   

1. Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) հարգադրոշմի նշանում նշված հարգին ոսկերչական և այլ արտադրատեսակների հարգի անհամապատասխանությունը, որի տարածքում դրանք պատրաստվել են կամ որի տարածք ներմուծվել են։

2. Ոսկերչական և այլ արտադրատեսակների վրա հարգադրոշմի նշանի բացակայությունը՝ արտադրողի անվանական դրոշմի դրոշմվածքի առկայության դեպքում։

3. Ոսկերչական և այլ արտադրատեսակների վրա արտադրողի չգրանցված անվանական դրոշմի դրոշմվածքի առկայությունը։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Ոսկերչական և այլ արտադրատեսակների հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման պահանջներին համապատասխան (այսուհետ՝ Պահանջներ) զոդանյութերին ներկայացվող պահանջները չկատարելը։

5. Պահանջներին համապատասխան՝ ոչ թանկարժեք մետաղներից արտադրված մասեր կամ թանկարժեք մետաղներից մասերի և ոչ թանկարժեք մետաղներից մասերի համակցություններ ունեցող արտադրատեսակներին ներկայացվող պահանջները չկատարելը։

6. Պահանջներին համապատասխան՝ ոսկերչական և այլ արտադրատեսակների թանկարժեք մետաղով պատմանը (դրվագմանը) ներկայացվող պահանջները չկատարելը։

7. Արծաթի պարունակության մասով բացասական շեղման չպահպանումը (առանց զոդանյութի հիմնական համաձուլվածքից նմուշ վերցնելու հնարավորության բացակայության դեպքում) կամ նշված նորմի կիրառումն առանց զոդանյութի արծաթյա արտադրատեսակների հիմնական համաձուլվածքի քայքայող տարային վերլուծություն անցկացնելիս։

8. Պահանջների խախտմամբ՝ ոչ թանկարժեք մետաղների կամ այլ նյութերի օգտագործումը ոսկերչական և այլ արտադրատեսակների ամրությունը մեծացնելու, դրանք ծանրացնելու կամ դրանց խոռոչները լցնելու համար։

9. Այն ոսկերչական և այլ արտադրատեսակներում որպես ներդիրներ օգտագործվող թանկարժեք քարերի անվանումների և դասակարգման բնութագրերի մասին տեղեկատվության բացակայությունը, որոնք տեղափոխվել են մեկ անդամ պետությունից մյուսը, նախատեսված են Եվրասիական տնտեսական միության և (կամ) այն անդամ պետության օրենսդրության շրջանակներում կիրառվող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով, որի տարածքում դրանք արտադրվել են։

10. Որպես ներդիրներ օգտագործվող ոսկերչական և այլ արտադրատեսակներում թանկարժեք քարերի բնութագրերի անհամապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին։

11. Բնական թանկարժեք քարերի անվանման օգտագործումը թանկարժեք քարերի բնութագրեր (հատկություններ) ունեցող արհեստական ծագման նյութերից ներդիրները նշագրելու համար՝ չնշելով դրանց արհեստական ծագումը։

12. Ոսկերչական արտադրատեսակներում օգտագործվող, մեկ անդամ պետությունից մյուսը տեղափոխվող թանկարժեք քարերի ծագման մասին տեղեկությունների բացակայությունը։