Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.06.2022-01.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/10(1190) Հոդ.81
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 57-Ն

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի (այսուհետ՝ օգտագործվող զենք) տեսակը, ձևը և մոդելը՝ համաձայն հավելվածի.

2) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի քանակը՝

ա․ յուրաքանչյուր չորս պահնորդին՝ մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքի հաշվարկով,

բ․ յուրաքանչյուր երկու թիկնապահին՝ մեկ միավոր ծառայողական զենքի հաշվարկով։

(1-ին կետը խմբ. 09.06.22 N 859-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 1

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 29-ի N 57-Ն որոշման

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՄՈԴԵԼԸ

Օգտագործվող զենքի տեսակը

Օգտագործվող զենքի ձևը

Օգտագործվող զենքի
մոդելը

ծառայողական

կարճ ակոսափող

ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել

քաղաքացիական

ողորկ-երկարափող

(հավելվածը փոփ. 09.06.22 N 859-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան