Գլխավոր տեղեկություն
Համար
N 243-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 243-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզի հովանավորում» ծրագրի մասին» N 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից» բառերից հետո լրացնել «Երևանի Հ.154
մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ» բառերով.

2) որոշման հավելվածի 1-ին կետում «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» բառերը փոխարինել «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» բառերով.

3) որոշման հավելվածի 4-րդ կետը «(ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)» բառերից հետո լրացնել «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00822685) համատեղ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ