Գլխավոր տեղեկություն
Համար
N 288
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.2001-02.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2001 թվականի N 288

 

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի`

Հաստատել հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

 

Յու. Խաչատուրով  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)
Ա. Աղաջանյան  - ՀՀ ազգային անվտանգության նախարարության գլխավոր վարչության պետ
Ս. Աղաջանյան  - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության պետական գնումների և հատուկ ծրագրերի վարչության պետի տեղակալ
Վ. Գաբրիելյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Մ. Մելքոնյան  - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան  - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
Գ. Մանասարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան