Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 546-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 24 գրադարանային հասցեում գտնվող` 16961037 դրամ կադաստրային արժեքով և 199.36 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (22.08.2007 թ. N 1902445 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական) հետ վերցնել «Լոռու մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (պետական գրանցման համարը` 211.171.1106470, ՀՎՀՀ02818929) իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Լոռու մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2014 թվականի մարտի 11-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 12/0014 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին ծանուցելով կազմակերպությանը։

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետով կազմակերպությանը տրամադրվելիք անհատույց օգտագործման տարածքի համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ