Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 37-Ն

 

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը և 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ՝

1) կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է.

ա. կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և սոցիալական մեկուսացումը, շուրջօրյա խնամքի ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, ներկայացնել մասնագիտական եզրակացություն երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, մշակել երեխային և ընտանիքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել վերապատրաստումներ,

բ. գործունեության առարկան է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխային (առավելագույնը 6 ամիս ժամկետով) և նրա ընտանիքին ցերեկային ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված երեխայի շուրջօրյա խնամքի ապահովումը մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը, կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխայի (առավելագույնը 1 տարի ժամկետով) և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով.

2) կազմակերպության` որպես սոցիալական սպասարկում իրականացնող հաստատության կողմից երեխաների ընդունելության, մինչև վեց ամիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնված երեխայի շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները.

3) կազմակերպության սպասարկման և գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի և հարակից մարզերը:

3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

ա․ հաստատել կազմակերպության կանոնադրությունը, ապահովել կանոնադրության սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցումը,

բ․ հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.

2) սույն որոշման 11-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի Բաղաբերդ թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող 612.7 քառ.մետր մակերեսով խոհանոցային մասնաշենքի անհատույց օգտագործման N 135/0015 պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և դրանից ծագող իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի հյուսիս արևելյան թևից 1455.2 քառ. մետր տարածքով հետ վերցվող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:

7․ Սույն որոշման 6-րդ կետում նշված՝ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:

8. Հաստատել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված և հետ վերցվող և անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանն ամրացվող հիմնական միջոց հանդիսացող շարժական գույքի ցանկը ՝ համաձայն N 2 հավելվածի:

9․ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատվելուց հետո «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի մնացորդը սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը:

10․ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով փաստացի չափագրման արդյունքում ստացված տվյալները.

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման 11-րդ կետում և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

11․ Կազմակերպության կանոնադրության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:

12․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և գույք տրամադրելու մասին» N 1398-Ն որոշումը:

13․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 14-ի N 37-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 14-ի N 37-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան