«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարների մասին» ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 24-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական և քաղաքային համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:
5. Հրահանգը կազմված է ձև թիվ 6-ԳՏՀ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:
6. «Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը»՝ տող 003-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ տողեր 003-009-ում՝ ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:
7. «արտադրող ցուլեր»` տող 005-ում, ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:
8. «բանող եզներ»` տող 006-ում, ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:
9. «երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 007-ում, ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
10. «երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 008-ում, ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
11. «Խոզեր, ընդամենը»` տող 010-ում, ներառվում է խոզերի գլխաքանակը:
12. «մայր խոզեր հիմնական հոտի»` տող 011-ում, ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:
13. «էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 012-ում, ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:
14. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 013-ում, ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:
15. «մաքիներ»` տող 014-ում, ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:
16. «շիշակներ»` տող 015-ում, ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:
17. «Այծեր, ընդամենը»՝ 016, 017, «Ձիեր»՝ 018, 019, «Ճագարներ»՝ 020, 021, «Մորթատու գազաններ»՝ 024, 025 տողերում ներառվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»՝ տող 022-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 023-ում՝ ածան հավերի գլխաքանակը:
18. «Մեղվաընտանիքներ»՝ տող 026-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»՝ 027, «Ջորիներ»՝ 028, «Գոմեշներ»՝ 029 տողերում ներառվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը:
|
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առ 1-ը հունվարի 200__ թ.
(գլուխ) |
Տողի |
Ցուցանիշի անվանումը |
Գյուղացիական տնտեսություններ |
Բնակչության օժանդակ տնտեսություններ |
Ընդամենը համայնքում |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
001 |
Տնտեսությունների թիվը անասուն ունեցող և չունեցող, ընդամենը |
|||
002 |
Բացակայող տնտեսությունների թիվը |
|||
003 |
Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը |
|||
004 |
որից` կովեր |
|||
005 |
արտադրող ցուլեր |
|||
006 |
բանող եզներ |
|||
007 |
երինջներ 1-ից մինչև 2 տարեկան |
|||
008 |
երինջներ 2 տարեկանից բարձր |
|||
009 |
չսերմնավորված էգ |
|||
010 |
Խոզեր, ընդամենը |
|||
011 |
որից` մայր խոզեր հիմ՟նական հոտի |
|||
012 |
էգ խոզեր կազմալրման համար՝ 4 -12 ամսական |
|||
013 |
Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը |
|||
014 |
որից`մաքիներ |
|||
015 |
շիշակներ |
|||
016 |
Այծեր, ընդամենը |
|||
017 |
որից՝ մայր այծեր |
|||
018 |
Ձիեր, ընդամենը |
|||
019 |
որից՝ զամբիկներ |
|||
020 |
Ճագարներ, ընդամենը |
|||
021 |
որից՝ մայր ճագարներ |
|||
022 |
Թռչուններ, ընդամենը |
|||
023 |
որից՝ ածան հավեր |
|||
024 |
Մորթատու գազաններ |
|||
025 |
որից՝ մայրեր |
|||
026 |
Մեղվաընտանիքներ (հատ) |
|||
027 |
Ավանակներ |
|||
028 |
Ջորիներ |
|||
029 |
Գոմեշներ |
Ղեկավար ___________________________ |
___________________ |
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) |
Լրացնող ____________________ |
___________________ |
(գլխավոր հաշվապահ (ազգանուն, անուն) |
(ստորագրություն, պաշտոն) ___ |
կամ այլ լիազորված անձ) |
|
____________________________ |
« __ » ___________200__թ. |
(հեռախոսահամար(ներ) |
(լրացման ամսաթիվը) |
Էլեկտրոնային փոստ _______@________ |