ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1131-Ա |
«22» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 530-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 530-Ն որոշումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածներով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 530-Ն որոշման N 5 հավելվածում նշված տարածքների հատակագծերը` ձեռքբերողի անունով:
2. Լիազորել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին.
1) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի հ. 530-Ն որոշմամբ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի ու հարակից տարածքում առկա սեփականության օբյեկտների նախատեսված օտարման գործառույթները.
2) Երևան համայնքի անունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 530-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններում անշարժ գույքի սեփականատերերի հետ կնքել Արզումանյան փողոցի 10 և 17 վթարային շենքերի տեղում նոր կառուցվող շենքերից բնակարան տրամադրելու մասին պայմանագրեր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
Տ. Ավինյան |