Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2020 թվականի N 170-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին 2020 թվականի փետրվարի 21-24-ը, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2020 թվականի փետրվարի 20-24-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «ՍMEX/SimTEX» համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան