Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 152-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,

2) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,

3) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
      

1901

Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

   

19010

Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

»,

 

4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 19-րդ բաժնում «19252» թիվը փոխարինել «1925» թվով,

5) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
       

2020

Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20200

Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20201

Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20202

Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20203

Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20204

Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20205

Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

»,

 

6) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 21-րդ բաժնում.

ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,

բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.

 

«

212

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

 

2120

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

   

21200

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հողամասեր)

   

21201

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ շենքեր, շինություններ)

   

21202

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ)

   

21203

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա)

   

21204

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ փոխադրամիջոցներ)

   

21205

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ)

       
 

2121

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն

   

21210

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ շենքեր և շինություններ) կուտակված մաշվածություն

   

21211

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված մաշվածություն

   

21212

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված մաշվածություն

   

21213

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ փոխադրամիջոցներ) կուտակված մաշվածություն

   

21214

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն

       
 

2122

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում

   

21220

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հողամասեր) կուտակված արժեզրկում

   

21221

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ շենքեր և շինություններ) կուտակված արժեզրկում

   

21222

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված արժեզրկում

   

21223

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված արժեզրկում

   

21224

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ փոխադրամիջոցներ) կուտակված արժեզրկում

   

21225

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում

»,

 

7) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.

 

«

225

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

 

2250

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

   

22500

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ համակարգչային ծրագրեր)

   

22501

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ)

       
 

2251

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա

   

22510

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային ծրագրեր) կուտակված ամորտիզացիա

   

22511

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա

       
 

2252

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում

   

22520

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային ծրագրեր) կուտակված արժեզրկում

   

22521

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում

»,

 

8) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 23-րդ բաժնում.

ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
           

23003

Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ

»,

 

բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
          

23013

Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

»,

 

գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
           

23103

Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ

»,

 

դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
          

23113

Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

»,

 

9) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

242

Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)

 

2420

Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)

   

24200

Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)

   

24201

Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

       
»,

 

10) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 38-րդ բաժնում.

ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

380

Վարձակալության գծով պարտավորություններ

 

3800

Վարձակալության գծով պարտավորություններ

   

38000

Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

   

38001

Վարկային կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

   

38002

Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

   

38003

Այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

       
 

3801

Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

   

38010

Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

   

38011

Վարկային կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

   

38012

Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

   

38013

Այլ անձանց նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

»,

 

բ. Կանոնակարգից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,

11) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

861

Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ

 

8610

Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ

   

86100

Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

   

86101

Այլ հիմնական միջոցներ

   

86102

Այլ ակտիվներ

       
 

8611

Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ

   

86110

Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

   

86111

Այլ հիմնական միջոցներ

   

86112

Այլ ակտիվներ

»:

 

12) Կանոնակարգի Ձև թիվ 11 հաշվետվությունից հանել «Բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան