Գլխավոր տեղեկություն
Համար
N 776-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 776-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 536-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-29-րդ կետերով.

 

«

20.

3921906000

Պոլիմերային թաղանթ PET/AL/PE

պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, համամիացման նյութերից

կգ

4000

Չինաստան

10200000

21.

3923301090

Պլաստմասսայե սրվակներ (հավաքածու)

ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստմասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ

կգ

5000

Թայվան

24200000

22.

3923301090

Պլաստմասսայե սրվակներ, կաթոցիչներ, խցաններ

ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստ-մասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ

կգ

5000

Հունաստան

22200000

23.

1702305000

Գլյուկոզա մոնոհիդրատ

սպիտակ բյուրեղային փոշի, ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված

կգ

5000

Ֆրանսիա

7240000

24.

3913900000

Դեքստրան 40

առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)

կգ

1500

Չինաստան

27000000

25․

3913900000

Դեքստրան 70

առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)

կգ

600

Չինաստան

14400000

26․

2501009900

Նատրիումի քլորիդ

կպչունությանը խոչընդոտող հավելումներ պարունակող կամ չպարունակող, ջրում լուծված կամ չլուծված աղ (ներառյալ սեղանի և դենատուրացված), ծովային ջուր

կգ

30000

Ավստրիա

16092000

27․

2905430000

Մանիտոլ

մանիտ

կգ

2000

Ֆրանսիա

8560000

28.

3505105000

Հիդրոքսիէթիլ օսլա

պարզ կամ բարդ եթերի վերածված օսլաներ

կգ

800

Չինաստան

24960000

29.

2922498500

Պրոկաին հիդրոքլորիդ

ամինոմիացություններ, որոնք ներառում են թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ (ամինոսպիրտեր), բացառությամբ այն միացությունների, որոնք պարունակում են մեկ տիպից ավելի թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ, դրանց աղերը

կգ

50

Չինաստան

1465000

»:

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «1 166 476 974» թիվը փոխարինել «1 322 793 974» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 13
Երևան