ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2017 թվականի N 265-Ա
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մարտի 17-ի N 265-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ) |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |