ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մարտի 2017 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 13-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 37.6-րդ և 205.2-րդ կետերի «Միջազգային համագործակցության» բառերը փոխարինել «Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի» բառերով:
2) Հավելվածը լրացնել 120.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
120.2. |
Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական |
առաջատար, 1-ին |
1 |
3) Հավելվածի 145-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով:
4) Հավելվածի 146.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:
5) Հավելվածի 157.2-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով:
6) Հավելվածի 165-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:
7) Հավելվածի 167-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով:
8) Հավելվածի 185-րդ, 186-րդ, 188-րդ, 193-րդ, 195-րդ և 196-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |