Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (04.02.2015-25.12.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1064-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումՆ ՈՒժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.02.15 N 70-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.02.15 N 70-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշումը:

(2-րդ կետը փոփ. 03.02.15 N 70-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 2
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1064-Ա
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 03.02.15 N 70-Ա)

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հովսեփյան

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

 

Ա. Միրզախանյան

    

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

 

Կ. Աճեմյան

 

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ա. Պողոսյան

 

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Սաղաթելյան

 

- ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

 

Շ. Քոչարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ


Ս. Սիմոնյան

    

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ

Ռ. Սուքիասյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ


Մ. Ղազարյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

Գ. Եղինյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Ա. Տիգրանյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ե. Կարաբեգովա

    

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրականագիտության ամբիոնի պրոֆեսոր

Կ. Աբրահամյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ

Խ. Թևոսյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆիզդաստիարակության և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ

Լ. Մարկոսյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի վարիչ

Ֆ. Հովհաննիսյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռոմանական լեզվաբանության ամբիոնի վարիչ

Հ. Թովմասյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Ափյան

    

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող


Լ. Հովսեփյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի 1-ին կուրսի ուսանող

 

Ա. Բեժանյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ա. Թունյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 

Ա. Օհանյան

 

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող


Տ. Սարգսյան


-  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 20.04.12 N 358-Ա, 24.05.12 N 461-Ա, 28.12.12 N 1294-Ա, 27.12.13 N 1246-Ա, 03.02.15 N 70-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան