ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.3-րդ կետը լրացնել 10-րդ և 11-րդ ենթակետերով.
«10) սահմանված կարգով Ազգային ժողովի մարմիններին տրամադրում է իրավական բնույթի վերլուծական և տեղեկատվական անհրաժեշտ նյութեր.
11) ըստ առանձին ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հակասությունների (այդ թվում՝ ներքին հակասությունների), տարընթերցումների ու տարածական մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների վերհանման և դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար առաջարկությունների մշակման նպատակով կատարում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ պետությունների փորձի վերլուծություններ։»։
2. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Սահակյան | |
ՆՈ-021-Ն |