ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2013 թվականի N 721-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԶԱՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԻՄԲԱԲՎԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2013 թվականի օգոստոսի 22-26-ը գործուղել Զամբիայի Հանրապետություն և Զիմբաբվեի Հանրապետություն՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի՝ Զամբիայի Հանրապետություն և Զիմբաբվեի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Զամբիայի Հանրապետություն և Զիմբաբվեի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 16 Երևան |