ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1236-Ա
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով, 2011 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Արտակարգ իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արձագանքման կարգի մասին» կանոնակարգի 1.4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 36-Ն որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Արտակարգ իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արձագանքման կարգի մասին» կանոնակարգով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման համատեղ միջոցառումների իրականացման համար պատասխանատու իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 18 Երևան |