ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2014 թվականի N 524-Ա
ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` ռազմաարդյունաբերական համալիրները համակարգող տեղակալների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանի` 2014 թվականի մայիսի 22-23-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 10 Երևան |