Գլխավոր տեղեկություն
Номер
N 359-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.02/23(897) Հոդ.559
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.04.2012
Дата вступления в силу
03.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 359-Ա

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով և ապահովել «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը.

2) «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետից բխող պայմանագրեր:

3. «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել, իսկ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան