«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1989-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի
N 1841-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 1841-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման հավելվածի`
ա) 2-րդ կետը «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարչին» բառերից հետո լրացնել «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին», իսկ «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարչին» բառերից հետո` «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին» բառերով.
բ) 3-րդ և 4-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին» բառերից առաջ լրացնել «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին,» բառերով.
գ) 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը «Ժողովրդական արտիստ» բառերից առաջ լրացնել «ժողովրդական ճարտարապետ» բառերով` ըստ հոլովառության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 19 |