«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2005 թ. |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 179-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև
փետրվարի 15-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Ճանապարհային տնտեսություն
5. Քաղաքային «Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին» տողում (101) ներկայացվում են բոլոր կարգի փողոցների ինչպես բարեկարգված, այնպես էլ չբարեկարգված մասերի ընդհանուր երկարությունը, ներառյալ քաղաքների տարածքների մեջ մտնող կամուրջների, ուղեկամուրջների երկարությունը: Բարեկարգված են համարվում այն փողոցները, որոնց երթևեկելի մասը ծածկված է ինչպես կատարելագործված, այնպես էլ չկատարելագործված որևէ տեսակի ծածկույթով:
Եթե փողոցի բանուկ մասը բաժանվում է երկայնական բաժանարար կառույցով կամ ունի բաժանարար գիծ, ապա այդպիսի փողոցի երկարությունը հաշվարկվում է նրա կենտրոնով, անկախ երթևեկության շարքերի քանակից: Հրապարակների երկարությունը հաշվարկելիս դիտարկվում է որպես երկու ուղղություններով փողոցների խաչմերուկ:
6. Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունից առանձնացվում է բնահողային (տող 102) և բարեկարգված մասերի երկարությունները (տող 103): Տող 103-ից առանձնացվում են ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե, խճից և կոպիճից մշակված կապակցող նյութերից ծածկույթով մասերի երկարությունները, համապատասխանաբար` 104, 105 և 106 տողերում:
7. Տող 107-ում ներկայացվում են այն փողոցների երկարությունները, որոնց կից կան անտառաշերտեր:
8. «Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը» տողում (109) ներկայացվում են տվյալներ շենքերի ճակատային մասերում տեղաբաշխված բոլոր փողոցների և անցումների (պողոտաներ, մայրուղիներ, նրբանցքներ, փակուղիներ, հրապարակներ՝ ներառյալ կայարանամերձ, մարզահրապարակներին կից և այլն) ընդհանուր մակերեսը, ինչպես նաև կամուրջների, ուղեկամուրջների և դրանց մատույցների ընդհանուր մակերեսը: Գետափնյա փողոցների մակերեսը սահմանափակվում է շենքերի ճակատային մասերի (կարմիր գծի) և գետափնյա փողոցի հանդիպակաց մասի սահմանով (ճաղաշարեր և այլ գետափնյա ցանկապատեր կամ գետափնյա իջվածքի սկիզբը):
9. Հաշվարկային այդ մակերեսից առանձնացվում է բարեկարգվածը (տող 110):
Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
10. Բաժնում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
11. Տող 201-ում ներկայացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):
12. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» տող 206-ում ներկայացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 207-ում ներկայացվում են՝ աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» տող 208-ում ներկայացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող
209-ում ներկայացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները ներկայացվում են տող 210-ում,
6) տող 211-ում ներկայացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը ներկայացվում են տող 212-ում:
13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 213) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Ներկայացվում է | Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | ||||||||
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին |
Քաղաքապետարանները |
մինչև փետրվարի 15-ը | ||||||||
Ով է ներկայացնում ____________________________________ (անվանումը) (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I |
|||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200_ թ. համար
Բաժին 1. Ճանապարհային տնտեսություն
Տողի համարը |
Չափման միավորը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
Գ |
1 |
101 |
Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին, (102+103) |
կմ |
|
102 |
այդ թվում՝ բնահողային |
- " - |
|
103 |
բարեկարգված (երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող) |
- " - |
|
104 |
որից՝ ցեմենտբետոնե |
- " - |
|
105 |
ասֆալտբետոնե |
- " - |
|
106 |
խճից և կոպիճից (խարամ) մշակված կապակցող նյութերից |
- " - |
|
107 |
Փողոցներ, որոնց կից կան անտառաշերտեր |
- " - |
|
108 |
որից՝ երկկողմանի |
- " - |
|
109 |
Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը (ծածկույթով և առանց ծածկույթի) |
հազ. |
|
110 |
որից՝ բարեկարգված |
- " - |
Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
(հազ. դրամ) |
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
201 |
Մուտքեր, ընդամենը |
|
202 |
այդ թվում՝ բյուջեից |
|
203 |
նվիրատվությունից |
|
204 |
այլ մուտքեր |
|
205 |
Ծախսեր, ընդամենը |
|
206 |
այդ թվում՝ |
|
207 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
|
208 |
գործուղման ծախսեր |
|
209 |
աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ |
|
210 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ |
|
211 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր |
|
212 |
այլ ծախսեր |
|
213 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
Ղեկավար |
_______________ |
_______________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________ |
_______________ |
Էլեկտրոնային փոստ _________________@______________ |