«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հուլիսի 2005 թ. |
N 99-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված N 1):
բ) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող այն բնակավայրերի ցանկը, որոնց նկատմամբ սույն կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը կկիրառվի ըստ ժամանակացույցի (հավելված N 2):
2. Սույն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը չի կիրառվում` Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Հ. Մազմանյան փողոցի 1-ին, 4-րդ և 5-րդ նրբանցքների, Ղուկասյան, Կոմինտերնի, Ս. Մատնիշյանի, Կրուպսկայայի, Ֆրունզեի փողոցների, Ավզնոց, Նոր-Ավան, «Կազաչի պոստ» թաղամասերի, ինչպես նաև Ախուրիկ, Երազգավորս, Բայանդուր, Ազատան, Սարատակ, Այգաբաց, Հոռոմ, Ձորակապ գյուղական համայնքների, Ամասիա գյուղական համայնքի բազմաբնակարան շենքերի 4-ից բարձր հարկերի և Մարալիկ քաղաքի բաժանորդների նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 | |
Հաստատված է |
«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):
2. Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարման հաստատված գրաֆիկով բաժանորդներին ապահովել ամենօրյա առնվազն չորսժամյա ջրամատակարարմամբ` ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածից դուրս իրականացված ջրամատակարարումը չի համարվում սույն կետով սահմանված պահանջի կատարում:
3. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով բաժանորդներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:
4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05 ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6 ՄՊա-ն (60մ ջրի սյուն):
5. Ընկերությունը պարտավոր է բաժանորդներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:
6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ բաժանորդներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:
7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել բաժանորդներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա` ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով բաժանորդներին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
9. Սույն պահանջների 6-րդ 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների բաժանորդներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:
10. Եթե ընկերությունը չի կատարել 9-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է բաժանորդների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամիսների միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):
Հավելված N 2 | |
Հաստատված է |
N |
1 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
Բնակավայրի անվանումը |
Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.07.05 թ. |
Ջրամատակա-րարման առ տևողությունը 01.08.05 թ. |
Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.09.05 թ. |
Ջրամատակա-րարման տևողությունը առ 15.10.05 թ. |
Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.11.05 թ. |
1 |
Ախուրյան |
|
|
4 ժամ |
|
|
2 |
Հովունի |
|
4 ժամ |
|
|
|
3 |
Հացիկ |
|
|
4 ժամ |
|
|
4 |
Մայիսյան |
|
4 ժամ |
|
|
|
5 |
Արեգնադեմ* |
|
|
|
4 ժամ |
|
6 |
Գտաշեն |
|
|
|
4 ժամ |
|
7 |
Մեղրաշատ |
|
|
|
4 ժամ |
|
8 |
Կառնուտ |
4 ժամ |
|
|
|
|
9 |
Քեթի* |
|
5 ժամ |
|
|
|
10 |
Կապս |
|
6 ժամ |
|
|
|
11 |
Վահրամաբերդ |
6 ժամ |
|
|
|
|
12 |
Մարմաշեն |
|
6 ժամ |
|
|
|
13 |
ԼենԳԷՍավան |
6 ժամ |
|
|
|
|
14 |
Ողջի |
|
|
|
4 ժամ |
|
15 |
Հայկավան* |
|
|
|
4 ժամ |
|
16 |
Ոսկեհասկ* |
|
|
|
4 ժամ |
|
17 |
Ախուրիկ * |
|
|
4 ժամ |
|
|
18 |
Առափի |
6 ժամ |
|
|
|
|
19 |
Ղարիբջանյան |
|
6 ժամ |
|
|
|
20 |
Գետք |
|
|
4 ժամ |
|
|
21 |
Ամասիա |
|
|
4 ժամ |
|
|
22 |
Ջրաձոր |
|
|
5 ժամ |
|
|
23 |
Հայրենյաց |
6 ժամ |
|
|
|
|
24 |
Գոգհովիտ |
|
|
|
4 ժամ |
|
25 |
Հողմիկ |
|
|
|
4 ժամ |
|
26 |
Ազատան* |
|
|
|
|
4 ժամ |
27 |
Սարատակ* |
4 ժամ |
|
|
|
|
28 |
Լուսակերտ |
|
5 ժամ |
|
|
|
29 |
Բենիամին |
|
5 ժամ |
|
|
|
30 |
Հոռոմ * |
|
|
|
4 ժամ |
|
ԳՅՈՒՄՐԻ | ||||||
31 |
Երկաթգծի ավան |
|
|
4 ժամ |
|
|
32 |
Արցախի թ. |
|
|
4 ժամ |
|
|
33 |
Լ. Մադոյան փողոց |
|
|
|
4 ժամ |
|
34 |
Ղանդիլյան փողոց |
|
|
|
4 ժամ |
|
35 |
Մյասնիկյանի փողոց |
|
|
|
4 ժամ |
|
36 |
Ղորղանյան փողոց |
|
|
|
8 ժամ |
|
37 |
Աբովյան փողոց |
|
|
4 ժամ |
|
|
38 |
Շահումյան փողոց |
|
|
|
4 ժամ |
|
39 |
Տերյան փողոց |
|
|
4 ժամ |
|
|
40 |
Արագած փողոց |
|
|
8 ժամ |
|
|
41 |
Անի, Տեքստիլ, Հանցման, Հույս, Արագած, Սլաբոդկա թաղամասեր |
|
5 ժամ |
|
|
|
42 |
Իսահակյան փողոց |
|
5 ժամ |
|
|
|
* նշված համայնքներում ոչ բոլորն են հանդիսանում «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդներ