Գլխավոր տեղեկություն
Номер
N 830-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.866
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.07.2012
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.07.2012
Дата вступления в силу
18.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2012 թվականի N 830-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 աղյուսակի 2-րդ տողի`

ա. 1-ին սյունակում «գ/դմ3  հայկական կոնյակներում, հայկական կոնյակի սպիրտներում» բառերը փոխարինել «գ/լ անջուր սպիրտում» բառերով,

բ. 2-րդ սյունակում «1.0» և «1.2» թվերը փոխարինել «2.0» թվով.

2) N 2 աղյուսակում`

ա. 1-ին տողից հետո լրացնել հետևյալ տողերը.

 

«

Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում

Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում

Միջին էթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում

Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի

Ցնդող միացությունների (ցնդող թթուներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, ալդեհիդներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի` որպես քացախաթթվական ալդեհիդի և 1.1-դիէթոքսիէթանի (ացետալ) մեջ քացախաթթվական ալդեհիդի պարունակության գումար, բարձր սպիրտներ` պրոպանոլ-1-ը, բութանոլ-1-ը, բութանոլ-2-ը ու 2-մեթիլպրոպանոլ-1-ը` հաշվարկված որպես առանձին նյութեր, իսկ
2-մեթիլբութանոլ-1-ը ու 3-մեթիլբութանոլ-1-ը` հաշվարված որպես առանձին նյութեր կամ դրանց գումար և քացախաթթվական էթիլ եթեր) զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս

1700-5000

 

50-500

 

 

500-2700

 

2000

 

1250

»:

 

բ. 2-րդ տողում «գ/դմ3 » բառերը փոխարինել «գ/լ» բառերով,

գ. 3-րդ և 4-րդ տողերում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով,

դ. վերջին տողում «խտության` ± 0,2 %» բառերը փոխարինել «խտությունից` ± 2գ/լ» բառերով.

3) N 3 աղյուսակում`

ա. «մգ/100սմ3  անջուր սպիրտի» բառերը փոխարինել «մգ/լ անջուր սպիրտում» բառերով,

բ. 2-րդ տողում «180-600» և «170-500» թվերը համապատասխանաբար փոխարինել «1800-6000» և «1700-5000» թվերով,

գ. 3-րդ տողում «3-50» և «5-50» թվերը համապատասխանաբար փոխարինել «30-500» և «50-500» թվերով,

դ. 4-րդ տողում «50-250» և «50-270» թվերը համապատասխանաբար փոխարինել «500-2500» և «500-2700» թվերով,

ե. 5-րդ տողում «80» և «250» թվերը համապատասխանաբար փոխարինել «800» և «2000» թվերով,

զ. 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

Ցնդող միացությունների զանգվածային խտությունը,

մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս

1250

1250

»,

 

է. 6-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «3.0» թիվը փոխարինել «30» թվով,

ը. 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով.

4) N 7 աղյուսակում`

ա. 2-րդ և 3-րդ տողերում «գ/դմ3 » բառերը փոխարինել «գ/լ» բառերով,

բ. 4-րդ տողում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան